Orbiter, անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), նախագծել և արտադրում է իսրայելական Aeronautics Defense Systems ընկերությունը։
Սարքը կառուցված է «թռչող թև» սկզբունքով։ Ունի անաղմուկ էլեկտրական շարժիչ։ Սարքավորումների կոմպլեկտը ներառում է էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր տեսախցիկներ, կապի և տեղեկություն հաղորդելու միջոցներ։ Ղեկավարում է օպերատորը։ Կարող է տեղափոխվել ուսապարկում։ Կատապուլտից թռիչքի պատրաստությունը պահանջում է տասը րոպե։ Վայրէջքը իրագործվում է պարաշյուտով։
Անօդաչու թռչող սարքը արտադրվում է մի քանի մոդիֆիկացիաներով՝
- Orbiter I՝ թռիչքային քաշ - 6,5 կգ, օգտակար բեռ- 1,5 կգ, թևերի բացվածք - 2,2 м, երկարություն - 1 մ, գործողության շառավիղ - 50 կմ, թռիչքի առավելագույն բարձրություն - 5500 մ, առավելագույն արագություն - 140 կմ/ժ, թռիչքի տևողություն - 2-3 ժամ։
- Orbiter II: թռիչքային քաշ - 9,5 կգ, թևերի բացվածք - 3 մ, երկարություն - 1 մ, թռիչքի տևողություն - 3[3]-3,5[4] ժամ մինչև 5,5 կմ բարձրության վրա.
- Orbiter 2M - մոդիֆիկացիոն տարբերակ։
- Orbiter III՝ նախատիպը ցուցադրվել է 2011 թվականին, թռիչքային քաշ - 20 կգ, օգտակար բեռ - 3 կգ, թևերի բացվածք - 3,6 մ, թռիչքի տևողություն 6-8 ժամ։ ԱԹՍ-ը զինվելու է ոչ միայն տեսախցիկներով, այլև լազերային նպատականշիչով։
- Orbiter 3b - ցուցադրական օրինակը ներկայացվել է 2014 թվականին՝ թռիչքի տևողությունը հայտարարվել է 7 ժամ, թռիչքի հեռավորությունը ավելացվել է մինչև 150 կմ; Առավելագույն արագությունը 130 կմ/ժ։Առավելագույն աշխատանքային բարձրությունը 5,84 կմ է[5]։
- 2009 թվականին Ադրբեջանի կառավարությունը և իսրայելական Aeronautics ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանում հետախուզական և մարտական անօդաչու ինքնաթիռների գործարան կառուցելու մասին[6]։ 2011 թվականի մարտին "AZAD Systems Co" ընկերությունը շահագործման է հանձնել գործարանը, և սկսվել է Orbiter-2M անօդաչու սարքի արտադրությունը, որն օդերևութաբանական դժվար պայմաններում հաջող փորձություն է անցել[7]։
- Իսպանիայում 2011 թվականին կառուցվել է իսրայելական «Աէրոնոտիկս» գործարանը[8]։
- Ադրբեջան - 2011 թվականին գնել են Orbiter 2M[9], բացի այդ կա արտադրություն։ 2015 և 2017 թվականներին հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում Ադրբեջանը կորցրել է երկու Orbiter ԱԹՍ[10][11][12]
- Իռլանդիա-Իռլանդիան գնել է իսրայելական ռազմական տեխնիկա, մասնավորապես Իռլանդիա են ներկրվել Orbiter անօդաչու թռչող սարքեր[13]։
- Մեքսիկա - 2009 թվականին գնել են ԱԹՍ-ներ դաշնային ոստկանության համար[14], 2010 թվականի նոյեմբերին տեխնիկական պատճառներով ԱԹՍ է կործանվել[15]։
- Լեհաստան - 2007 թվականին վեց Orbiter է գնել[16], հետագայում նոր գնումներ են կատարվել - մինչև 2012 հոկտեմբեր ներկրվել է 50 ԱԹՍ Orbiter[17]։
- Սերբիա - 2008 թվականին 700000 դոլլար ընդհանուր արժեքի 10 Orbiter է գնել[18]։
- Ուգանդա - 2011 թվականին երկու Orbiter է գնել[19]
- Ֆինլանդիա - 2012 թվականի մայիսին Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել 31 մլն դոլլար արժողությամբ 45 Orbiter համալիր ներկրելու մասին որի մեջ 180 Orbiter II անօդաչու ինքնաթիռ կա[20]։
- Ռուսաստան - 2010 թվականին Կոմերսանտը հայտնել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային բյուրոն քննարկում է 3 մլն դոլլարի, հինգ «Orbiter» ԱԹՍ գնելու հարցը[21]։