Pretty Savage, հարավկորեական Blackpink գըրլ բենդի երգը նրանց դեբյուտային՝ «The Album» ալբոմից։ Թողարկվել է 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ YG և Interscope լեյբլների միջոցով։ Երգը գրել են Թեդի Փաքը, Դենի Չանը, Løren-ը և Վինսը, իսկ պրոդյուսերներն են Թեդին, Bekuh BOOM-ը, R. Tee-ն և 24-ը։ Երգի տեքստում խոսվում է, որ խումբը չի մտածում ուրիշների կարծիքների մասին։
«Pretty Savage»-ը թրեպ երգ է, որի տեքստը կարծես «մեջտեղի մատ է ցույց տալիս հեյթերներին»[1]։
Երգը հիմնականում դրական քննադատությունների է արժանացել։ Ջեյսոն Լիպշուցը Billboard ամսագրից «Pretty Savage»-ը համարում է ալբոմի լավագույն երգը և Blackpink-ի լավագույն երգերից մեկը[2]։ Քելլի Ալգրիմը Insider-ից երգն «ադրենալինի չափաբաժին» է անվանել[3]։
Տվյալները վրեցված են Tidal-ից և խմբի պաշտոնական կայքից[4][5]։
- Blackpink՝ վոկալ
- Թեդի Փաք՝ պրոդյուսեր, հեղինակ, կոմպոզիտոր, գործիքավորող
- 24՝ պրոդյուսեր, կոմպոզիտոր, գործիքավորող
- R. Tee՝ պրոդյուսեր, կոմպոզիտոր, գործիքավորող
- Bekuh BOOM` կոմպոզիտոր
- Դենի Չան՝ հեղինակ
- Løren՝ հեղինակ
- Վինս՝ հեղինակ
- Ջեյսոն Ռոբերտս՝ միքսեր
|
---|
| | | Կորեերեն ստուդիական ալբոմներ | |
---|
| Ճապոներեն ստուդիական ալբոմներ | |
---|
| Մինի ալբոմներ | |
---|
| Սինգլային ալբոմներ | |
---|
| Սինգլներ | |
---|
| Այլ երգեր | |
---|
| Ֆիլմագրություն | |
---|
| Կապված | |
---|
| |
|