«Safe and Sound», ամերիկյան Capital Cities ինդի փոփ դուետի երգն է։ Այն որպես սինգլ թողարկվել է 2011 թվականի հունվարի 6-ին և ընդգրկվել է դուետի դեբյուտային՝ «Capital Cities» (2011) մինի ալբոմում, իսկ ավելի ուշ նաև որպես գլխավոր սինգլ ընդգրկվել է նրանց «In a Tidal Wave of Mystery» (2013) կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակները և պրոդյուսերներն են դուետի անդամներ Ռայան Մերչանտի և Սեպուհ Սիմոնյանի կողմից։
«Safe and Sound»-ը սինտփոփ[1] և դանս փոփ[2] ժանրերի երգ է, որը գրվել է դուետի անդամներ Ռայան Մերչանտի և Սեպուհ Սիմոնյանի կողմից։ Երգի պրոդյուսերը նույնպես նրանք են։ Երգը ձայնագրվել է 2010 թվականին և որպես սինգլ թողարկվել է 2011 թվականի հունվարի 6-ին։ Երգը ընդգրկվել դուետի դեբյուտային՝ «Capital Cities» մինի ալբոմում, որը թողարկվել է 2011 թվականի հունիսին։ Որոշ ժամանակ անց դուետը սկսում է աշխատել իր «In a Tidal Wave of Mystery» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, և այնուհետև որոշում է «Safe and Sound» երգը ընտրել որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «In a Tidal Wave of Mystery» ալբոմը թողարկվում է 2013 թվականի հունիսի 4-ին։
Երգը երեք տեսահոլովակ։ Առաջին երկու տեսահոլովակները թողարկվել են 2011 թվականի փետրվարի 24-ին և հոկտեմբերի 31-ին։ Երրորդ տեսահոլովակը, որի ռեժիսորն է Գրեյդի Հոլը, նկարահանվել է «Լոս Անջելես» թատրոնում և թողարկվել է 2013 թվականի ապրիլի 25-ին[3]։ Այն ռետրո և ժամանակակից ոճի մեջ է։ Տեսահոլովակը 2013 թվականի օգոստոսին ստացել է «Լավագույն վիզուալ էֆեկտներ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2013-ում[4], իսկ հաջորդ տարվա հունվարին նաև առաջադրվել է Գրեմմիի 56-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[5]։