Տեսակ | երկնաքեր |
---|---|
Երկիր | Ճապոնիա |
Տեղագրություն | Նիսի-Սինձյուկու |
Հարկեր | 54 |
Ստորգետնյա հարկեր | 4 |
Մակերես | 183,063 քառակուսի մետր |
Հիմնադրված է | հոկտեմբերի 31, 1979 |
Բացված | հունվարի 11, 1979 |
Շինարար | Taisei Corporation? |
Ճարտարապետ | Taisei Corporation? |
Պարգևներ | |
Shinjuku Center Building (ճապ.՝ 新宿センタービル Սինձյուկու սենտա։ բիրու), երկնաքեր՝ տեղակայված Ճապոնիայի Տոկիո քաղաքի Սինձյուկու շրջանի Նիսի-Սինձյուկու թաղամասի 1-25-1 հասցեում։
Երկնաքերը կառուցվել է 1970 թվականի վերջից մինչև 1979 թվականի հոկտեմբերի 31-ը։ Պաշտոնապես բացվել է 1979 թվականի նոյեմբերի 1-ին։ Նրա բարձրությունը կազմում է 223 մետր։ Ունի 54 հարկ։ Երկնաքերն ամբողջությամբ վերանորոգվել է 1998 թվականին։ Այն Taisei Corporation ընկերության համար ծառայում է որպես շտաբ-բնակարան[2]։ Shinjuku Center Building երկնաքերը 10 000 մարդու աշխատատեղ է, և այնտեղ ամեն օր այցելում է 25 000 մարդ[2]։
2009 թվականին շենքն աշխարհում առաջինն էր, որը մոդերնիզացվել էր իներցիոն դեմպֆերով, ինչը նախատեսված էր երկրաշարժների պատճառով առաջացած վիբրացիաների ճնշման համար։ 15-ից մինչև 39-րդ հարկերը տեղադրված է 288 ամորտիզատոր։ Արդյունքում՝ 2011 թվականի երկրաշարժի ժամանակ,զագալի էր դեմպֆերների դերըв[3]:
Երբ 1979 թվականին երկնաքերը կառուցված էր, այդ պահին դարձավ Ճապոնիայի ամենաբարձր շենքերից երկրորդը։ Երկնաքերի նախասրահում շատրվան կա, որը հանգիստ միջավայր է ստեղծում[2]։
Շենքը 1984 թվականին հայտնվել է «Գոձիլլայի վերադարձը» ֆիլմում։
1998 թվականին ֆրանսիացի ալպինիստ Ալեն Ռոբերը հաջողությամբ բարձրացավ երկնաքերի վրա։ Ինքը՝ բարձրացումը, տևեց մոտ 40 րոպե, և երբ նա հասավ բարձունքին, օրենքի խախտման համար նրան ձերբակալեց ոստիկանությունը, որն արդեն իրեն էր սպասում[2][4]։
Ճապոնական Japan Prime Realty Investment Corporation ընկերությունը 2008 թվականին շենքը ձեռք բերեց 21 միլիարդ յենով[5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Shinjuku Center Building» հոդվածին։ |
|