«Sine from Above» երգը Գագայի և Ջոնի երկրորդ համագործակցությունն է ստուդիայում։ Առաջինը նրանց «Hello Hello» դուետն էր 2011 թվականի Գնոմեոն և Ջուլիետը անիմացիոն ֆիլմում։ Այս զույգը բազմիցս հանդես է եկել միասին, ներառյալ Գրեմմի 2010 մրցանակաբաշխությունը, որի ժամանակ նրանք կատարել են Լեդի Գագայի «Poker Face» երգն ու պոպուրին՝ բաղկացած Ջոնի «Your Song» և Գագայի «Speechless» երգերից[3]․ «Էլթոնը միշտ ինձ մաևտահրավեր է նետել հոգ տանել իմ արտիստիզմի մասին և իսպակես հոգ տանել իմ մասին։
Beats 1-ի Զեյն Լոուիին տված հարցազրույցում Գագան պատմել է այդ երգի վրա Ջոնի հետ իր աշխատանքի մասին։ Նա նկարագրել է Էլթոնին որպես իր «ուսուցիչ» և բացատրել, թե ինչ կարևոր դեր է նա կատարել ապաքինման ճանապարհին։ Եվ ես շատ, շատ եմ հարգում նրան։ Նա այնքան, այնքան յուրահատուկ է։ Եվ ես չեմ կարող ձեզ փոխանցել, թե ինչպես է նա օգնել են ինձ իմ կյանքի ընթացքում, ցույց տալով, որ դուք կարող եք անցնել կյանքի ամբողջ ճանապարհը․․․ լինել անկեղծ, աշխարհում լավ բաներ անել, հոգ տանել ձեր մասին և այնտեղ լինել»[4]։ Պրոդյուսեր Axwell-ն ավելի ուշ Rolling Stone-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնվել այդ երգը՝ հայտարարելով․ «Ես մի հին երգ ունեի, որի վրա 7 տարի առաջ աշխատում էինք Էլթոն Ջոնի հետ։ Մենք փորձել ենք աշխատել դրա վրա, բայց չենք կարողացել ստանալ դա այնպես, ինչպես ուզում էինք։ Բացի այդ, բավականին դժվար էր կապվել Էլթոն Ջոնի հետ։ Ես ունեի այն համակարգչում, և ես մտածեցի, «Սպասեք մի րոպե։ 'Լեդի Գագան և Էլթոն Ջոնը ընկերներ են'»։ Այնուհետև Axwell-ը դեմո տարբերակն ուղարկել է Գագային և BloodPop-ին, ով սիրել է այդ երգը և որոշել այն ձայնագրել Chromatica-յի համար՝ համագործակցելով Ջոնի հետ[4]
«Sine from Above»-ն էլեկտրոնիկայից ներշնչված էլեկտրոփոփ երգ է[5][6]։ Տեքստի առումով երգը խոսում է թրանս սինթեզատորների երաժշտության բուժիչ ուժի մասին[7][8][9]։
Գագան վերնագրում բառերի խաղը բացատրել է որպես հղում այն բանին, որ երաժշտությունը նրա համար փրկություն էր, երբ նա ցավ էր զգում, ասելով. «S-I-N-E, քանի որ դա ձայնային ալիք է»[10]։