Svalbardposten բուկմոլ՝ Svalbardposten | |
---|---|
Տեսակ | local newspaper? և ամսաթերթ |
Լեզու | նորվեգերեն |
Հիմնադրվել է | նոյեմբեր 1948 |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Լոնգյիր, Նորվեգիա |
Կայք | svalbardposten.no(նորվ.) |
Svalbardposten, Սվալբարդ կղզեխմբի Լոնգյիր բնակավայրում լույս տեսնող նորվեգերեն շաբաթաթերթ է։ Թերթը առաքվում է ուրբաթ օրերին՝ Լոնգյիր, Նյուբյեն, Նյու-Օլեսունն և Սվեագրուվա բնակավայրերի բաժանորդագրված բնակիչների համար։ Svalbardposten աշխարհի ամենահյուսիսային կանոնավոր լույս տեսնող խմբագրությունն է։ 2004 թվականին շաբաթաթերթը ունեցել է 3271 բաժանորդ, որը գերազանցում է Շպիցբերգեն կղզեխմբի ընդհանուր բնակչության թվին։ Թերթի հրատարակչությունը ոչ առևտրային կազմակերպություն է։
Սկզբում Svalbardposten-ը իրենից ներկայացնում էր պատի թերթ, որը կազմված էր ընդամենը չորս էջից։ Այն լույս էր տեսնում սեպտեմբերից մայիս ընկած ժամանակահատվածում և փակցվում էր հանքագործների հանրակացարաններում։ Հիմնական բովանդակությունը հումորային էր, իսկ նորությունների մասին հոդվածները հասցված է նվազագույնի։ 1971 թվականից թերթի խմբագիրը դառնում է Շպիցբերգենի բարեգործական խորհուրդը։ Դրա շնորհիվ թերթը դառնում է ավելի շուրջ, ավելացվում է լուրջ լրագրողական հոդվածներ, մասնագիտական լուսանկարներ և գովազդներ։ Թերթը դուրս է գալիս ամեն երկու շաբաթը մեկ՝ շաբաթ օրերին։ Գլխավոր խմբագրի պաշտոնը դառնում է ընտրողական։ Խմբագիրները ընդունվում են չորս տարի ժամկետով։
Ֆինանսական դժվարությունների արդյունքում 1980-ական թվականների վերջում հրատարակչությունը վերակազմակերպվում է։ Թերթը կրկին սկսեց դուրս գալ ուրբաթ օրերին, բայց այս անգամ արդեն ամբողջ տարվա ընթացքում։ Հրատարակչության պատասխանատվությունը սկսում է կրել Նորվեգիայի Արդարադատության նախարարությունը, իսկ 1992 թվականին՝ Սվալբարդ Պոստ Ֆոնդ ոչ առևտրային կազմակերպությունը։ 1996 թվականին թերթը տպագրվում է ցամաքում և ընդգրկված է «տեղական թերթերի ազգային ասոցիացիայում»։ 1997 թվականի խմբագիրները ստողծել են թերթի ինտերնետ-կայքը։
Տարեթիվը | Բաժանորդների քանակը |
---|---|
2004 | 3271 |
2005 | 3346 |
2006 | 3352 |
2007 | 3140 |
2008 | 3095 |
2009 | 2989 |
2010 | 2841 |