Teach For All | |
---|---|
![]() | |
Տեսակ | ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | ![]() ![]() |
Հիմնադրված | 2007 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Հիմնադիր | Ուենդի Կոպ |
Կայք | teachforall.org(անգլ.) |
Teach For All, անկախ սոցիալական կազմակերպությունների ցանց, որը հետաքրքված է այդ կազմակերպությունների երկրներում կրթության որակի բարձրացմամբ։ Այս կազմակերպությունները աշխատանքի են ընդունում քոլեջները և համալսարանները համեմատաբար հաջող կերպով ավարտած ուսանողներին, որպեսզի նրանք երկու տարվա ընթացքում դասավանդեն սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքների երեխաներին։ Կազմակերպությունը 2007 թվականին[2] հիմնել են Վենդի Կոպը («Teach For America»-ի գլխավոր տնօրենը) և Բրեդ Ուիգդորցը («Teach First»-ի գլխավոր տնօրենը) ։ «Teach For All»-ի նպատակն է մեծացնել կրթություն ստանալու հնարավորության սահմանները ամբողջ աշխարհում։
«Teach For All»-ն ստեղծվել է 2007 թվականին՝ «Teach For America» (կրթական ոչ առևտրային կազմակերպություն ԱՄՆ-ում) և «Teach First»֊ի(կրթական ոչ առևտրային կազմակերպություն Մեծ Բրիտանիայում)[2] համագործակցության հիման վրա։ «Teach For All»-ն ի սկզբանե ստեղծված է եղել որպես «Teach For America»-ի ծրագիր, սակայն ներկա պահին իրենից ներկայացնում է առանձին ֆինանսավորվող կազմակերպություն[2]։ Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում[3]։ Կազմակերպության տարեկան բյուջեն կազմում է 14,8 միլիոն դոլար, որը գոյանում է գլոբալ ֆոնդերից և մասնավոր անձանց բյուջեներից[4]։
«Teach For All»-ը ներկայումս ունի 34 գործընկերային կազմակերպություն ամբողջ աշխարհում[4]։ Ցանցի շրջանակներում «Teach For All»-ը աջակցում է ավելի քան 11 000 ուսուցիչների, ովքեր դասավանդում են շուրջ 800 000 ուսանողների[5]։ Ցանցին միանալու հայտ են ներկայացրել սոցիալական ձեռնարկատերեր՝ 80 երկրներից[4]։
«Teach For All»-ը ստացել է մի շարք գրանտներ և աջակցություններ գլոբալ ֆոնդերից և կորպորացիաներից։ Առաջին գործընկերը եղել է «McKinsey & Company»-ին, որն օգնել է ստեղծել Էքսպերիմենտալ կազմակերպություն Չիլիում[6]։ 2009 թվականին «Teach For All»-ն ստացել է Ֆոնդ Սկոլլայից սոցիալական ձեռներեցության մրցանակ՝ տարեկան 765,000 դոլարի չափով երեքամյա նվիրատվություն[7]։ Մրցանակը բաշխվել է կազմակերպություններին, որոնք արդեն աչքի են ընկել էական ազդեցությամբ։
2010 թվականին «Teach For All»-ը "ORACLE"[8] կորպորացիայից ստացել է գրանտ։ Գրանտը պետք է նպաստեր ծրագրի տարածմանը նոր երկներում։ Նույն տարում Deutsche Post DHL և «Teach For All» կազմակերպությունները հայտարարեցին գլոբալ համագործակցության մասին, որը պետք է ապահովեր ֆինանսական աջակցության ցանցով։ Գործընկերության հիմնական նպատակն է ձեռնարկության մեծացումը Արգենտինայում, Չիլիում, Պերուում և Հնդկաստանում։ Գործընկերությունը պետք է նպաստի Իսպանիայում և Բրազիլիայում[9] կազմակերպությունների զարգացմանը։
2015 թվականից «Teach for All» միջազգային կրթական կազմակերպության ծրագիրը գործում է նաև Հայաստանում՝ «Դասավանդիր, Հայաստան» (Teach for Armenia) ծրագրով։