The Truth About Love (հայերեն՝ «Ճշմարտությունը սիրո մասին»), ամերիկացի երգչուհի, դերասանուհի և երգերի հեղինակ P!nk-ի վեցերորդ ստուդիական ալբոմը՝ թողարկված 2012 թվականին։ Սկավառակը ձայնագրվել է RCA լեյբլում, քանի որ 2011 թվականին փակվել էր Jive Records-ը։ Ալբոմի առաջին սինգլը` «Blow Me (One Last Kiss)»-ը, թողարկվել է 2012 թվականի հուլիսին և զբաղեցրել Billboard Hot 100 հիթ-շքերթի հինգերորդ հորիզոնականը երեք շաբաթվա ընթացքում։ Նաև սինգլը դարձել է պլատինե և վաճառվել մեկ միլիոն օրինակով։ «Try» երկրորդ սինգլը հասել է հաջողության աշխարհի շատ երկրներում։ «Just Give Me a Reason»-ը հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին՝ դառնալով Pink-ի չորրորդ № 1 սինգլը այդ հիթ-շքերթում։ The Truth About Love-ը դարձել է Փինքի երկրորդ ալբոմը 2001 թվականի Missundaztood-ից հետո, որի առաջին երեք սինգլներն ընդգրկվել են ամերիկյան Billboard հիթ-շքերթի առաջին տասնյակում։ Ալբոմը ներկայացվել է Գրեմմիի 2013 թվականին «Լավագույն վոկալային փոփ ալբոմ» անվանակարգում, բայց զիջել է ամերիկացի երգչուհի Քելլի Քլարկսոնի Stronger ալբոմին։
ԱՄՆ-ում ալբոմը դեբյուտացվել է Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում՝ առաջին շաբաթում վաճառվելով 281000 օրինակով և դառնալով այդ հիթ-շքերթի առաջին հորիզոնականն զբաղեցրած առաջին ալբոմը, և երկու անգամ հավաստագրվել է որպես պլատինե՝ ԱՄՆ-ում վաճառվելով երկու միլիոնից ավելի օրինակով։ The Truth About Love-ը դարձել է առաջին մուլտի-պլատինե ալբոմը Փինքի կարիերայի վերջին տասը տարվա ընթացքում[11][12]։ Նաև նա դեբյուտացվել է առաջին հորիզոնականում Ավստրալիայում, Ավստրիայում, Կանադայում, Գերմանիայում, Նոր Զելանդիայում, Շվեդիայում և Շվեյցարիայում։ Աշխարհի ամենաշատ վաճառվող ալբոմների ցանկում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը[13]։
The Truth About Love-ը դարձել է ամենավաճառվող սկավառակը Ավստրալիայում 2012 թվականին։ Ալբոմն զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը 2012 թվականի ամենաշատ վաճառվող ալբոմների շարքում՝ ունենալով 2,6 միլիոն վաճառված օրինակ[13]։ Զուգերգերի ձայնագրման համար հրավիրվել են Eminem-ը, Լիլի Ալենը և Fun խմբի մենակատար Nate Ruess-ը։ 2013 թվականի փետրվարին P!nk-ն սկսել է The Truth About Love Tour համերգային շրջագայությունը։
2011 թվականի հոկտեմբերի 7-ին RCA Music Group-ը փակել է Jive Records լեյբլը, Arista Records-ը և J Records-ը։ Մինչ այդ Pink-ը պայմանագիր էր կնքել RCA Records-ի հետ, որը պիտի թողարկեր երգչուհու հաջորդ աշխատանքները[14][15]։ 2011 թվականին Pink-ի՝ RCA-ի հետ պայմանագիր կնքելուց հետո Joe Riccitelli-ն հայտարարել է, որ Pink-ը վերադարձել է ստուդիա նոր երգերի ձայնագրման համար[16]։ 2012 թվականի հունիսի 19-ին Pink-ը տեսաուղերձում ասել է, որ իր ալբոմի առաջին սինգլը կդառնա «Blow Me (One Last Kiss)»-ը, որը թողարկվել է հուլիսի 9-ին[17][18]։ Հուլիսի 1-ին համացանցում հայտնվել է երգի դեմոտարբերակը, այդ պատճառով սինգլի թողարկումը կայացել է մեկ շաբաթ շուտ[19]։ Հուլիսի 4-ին տեսաուղերձում Pink-ը հայտարարել է, որ նրա վեցերորդ ստուդիական ալբոմը կկոչվի The Truth About Love և կթողարկվի սեպտեմբերի 18-ին[20][21]։
2012 թվականի սեպտեմբերի 6-ին՝ MTV Music Video Awards 2012-ի ժամանակ, Pink-ը կատարել է «Get the Party Started» և « Blow Me (One Last Kiss)» երգերը[22]։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին երգչուհին կատարել է «Blow Me (One Last Kiss)» և «Who Knew» երգերը Ellen DeGeneres Show-ում[23][24]: Նաև Փինքը թողարկել է լիրիքս տեսահոլովակ ալբոմի բոլոր երգերի համար, բացառությամբ բոնուսայինների[25]։ 2012 թվականի նոյեմբերի 19-ին Are We All We Are-ը դարձել է պրոմոսինգլ ավստարալական ռադիոյում[26]։
The Truth About Love-ը ստացել է հիմնականում դրական արձագանքներ քննադատների կողմից[27]։ Entertainment Weekly-ն նկարագրել է ալբոմը որպես լիրիկական գլուխգործոց։ Անդրե Հեմփը Billboard-ից անվանել է ալբոմը մեղեդային և սրամիտ[28]։
The Truth About Love-ն զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը 2012 թվականի լավագույն ալբոմների ցանկում, որ կազմել էր Barnes & Noble-ը[29], ինչպես նաև «2012 թվականի սիրված 50 ալբոմների» ցանկում, որ կազմել էր NPR Musiցc-ը[30]։ SPIN-ն այն ընդգրկել է տարվա լավագույն ալբոմների ցանկի տասնմերերորդ հորիզոնականում[31]: The Truth About Love-ը դարձել է Pink-ի երրորդ ալբոմը, որը ներկայացվել է Grammy մրցանակի «լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում, սակայն զիջել է Քելի Քլարկսոնի Stronger ալբոմին։
Առաջին սինգլը դարձել է «Blow Me (One Last Kiss)» արագ փոփ-ռոք ստեղծագործությունը պարային երաժշտության տարրերով[32][33]։ Երգի պրոդյուսերը դարձել է Գրեգ Քերսթինը։ Թրեքն ստացել է դրական արձագանքներ քննադատների կողմից, որոնք նշել են «Stronger (What Doesn't Kill You)»-ի հետ նմանությունը[34]։ Թրեքը դեբյուտացվել է Ավստրալիայի և Շոտլանդիայի հիթ-շքերթների առաջին հորիզոնականում, Նոր Զելանդիայի հիթ-շքերթի 8-րդ հորիզոնականում[35]։ Billboard Hot 100-ում երգն առաջին շաբաթում զբաղեցրել է 58-րդ հորիզոնականը, իսկ ամենաբարձր հորիզոնականը եղել է հինգերորդ հորիզոնականը։ Կանադայում և Իռլանդիայում սինգլը դեբյուտացվել է համապատասխանաբար 13-րդ և 23-րդ հորիզոնականներում։
2012 թվականի հուլիսին Pink-ը հայտարարել է, որ ալբոմի երկրորդ սինգլը կդառնա «Try» երգը։ Այն դեբյուտացվել է Նոր Զելանդիայի հիթ-շքերթի 21-րդ հորիզոնականում և ավստրալիական սինգլների հիթ-շքերթի 8-րդ հորիզոնականում[36]։ Թրեքը հասել է առաջին տասնյակին 14 երկրներում, այդ թվում նաև ԱՄՆ-ում։
Երրորդ սինգլը դարձել է «Just Give Me a Reason»-ը, ձայնագրված fun. խմբի սոլիստ Նեյտան Ռյուսի հետ։ Երգը դարձել է ալբոմի ամենամեծ հիթը, հասնելով 25 երկրների հիթ-շքերթների առաջին հորիզոնականում, այդ թվում նաև Billboard Hot 100-ում։ Երրորդ երգը, որի հիման վրա թողարկվել է լիրիքս տեսահոլովակ[37]։ Սինգլի տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի փետրվարին։ Երգը դարձել է ԱՄՆ-ի iTunes-ում № 1 հիթը, Pink-ի ամբողջ կարիերայի ընթացքում[38]։
2013 թվականի ապրիլի 29-ին հայտարարվել է, որ «True Love»-ը, ի սկզբանե հրատարակվել է որպես պրոմո Հունգարիայի համար, կթողարկվի չորրորդ սինգլ։ Պրոմոյի թողարկումից հետո, երգը հասել է հունգարական ռադիո հիթ-շքերթի 36-րդ հորիզոնականում[39]։ Թրեքը ձայնագրվել է բրիտանացի երգչուհի Լիլի Ալենի հետ համատեղ[40][41][42]։
«Walk of Shame»-ը Ավստրալիայի համար թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 25-ին[43]։ Երաժշտական հոլովակում ներկայացվում է երգչուհու համաշխարհային The Truth About Love Tour: Live in Melbourne համերգային շրջագայության կենդանի կատարումը, թողարկվել է որպես պրոմո DVD ձայնագրություններում։ Ավստրալիայի հիթ-շքերթում հասել է 60-րդ հորիզոնականի[44]։
Ալբոմից վեցերորդ սինգլը Եվրոպայի համար դարձել է «Are We All We Are»-ը[45][46]։ Իտալական ռադիոյում թրեքը հայտնվել է 2013 թվականի հոկտեմբերի 31-ին[47]։ Սինգլի տեսահոլովակը մոնտաժվել է երգչուհու կատարման ձայնագրությունից (ինչպես նաև «Walk of Shame»-ի տեսահոլովակը)։
Ավստրալիայում ալբոմը դեբյուտացվել է առաջին հորիզոնականում և հավաստագրվել է երկու անգամ պլատինե առաջին շաբաթում, դառնալով երրորդ № 1 ալբոմը երկրում։ Մեծ Բրիտանիայում սկավառակը մասնակցել է երկրորդ հորիզոնականից 80 000 օրինակ վաճառքով առաջին շաբաթում, զիջելով The Killers խմբի Battle Born-ին[48]։
The Truth About Love-ը դարձել է P!nk-ի «համար առաջին» ալբոմը Billboard 200-ում 281 000 օրինակով առաջին շաբաթում[49]։ Հիթ-շքերթում գտնվելու երկրորդ շաբաթում սկավառակը իջել է չորրորդ հորիզոնականի (94 000 վաճառված օրինակով)։ Բլագոդարենիայի շաբաթում և «Try»-ի հետ American Music Awards-ում ելույթից հետո, սկավառակը վերադարձել է ամերիկյան հիթ-շքերթի առաջին տասնյակ (յոթերորդ հորիզոնական) 144 000 վաճառված օրինակով։ RIAA-ից The Truth About Love-ը ստացել է պլատինե հավաստագիր միլիոնավոր վաճառված օրինակներով[50]։ 2012 թվականին վաճառվել է 945 000 օրինակ ԱՄՆ-ում և 446 000 օրինակ Մեծ Բրիտանիայում[51][52]։ Կանադայում ալբոմը հայտնվել է առաջին հորիզոնականում 28 000 օրինակ վաճառքով։ Ալբոմը վաճառվել է 1618000 օրինակով ԱՄՆ-ում 2013 թվականի հուլիսի տվյալներով[53]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑Hoby, Hermoine (2012 թ․ սեպտեմբերի 14). «Pink: The Truth About Love – review». The Observer. London: Guardian News and Media Limited. The New Review section, p. 33. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 15-ին.
↑«Unveiling The New Look RCA Records». FMQB. United States: Friday Morning Quarterback Album Report, Inc. 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 24-ին.
↑"Czech Albums – Top 100". ČNS IFPI. Note: On the chart page, select 201239 on the field besides the word "Zobrazit", and then click over the word to retrieve the correct chart data. Retrieved May 10, 2017.