Tripwire Interactive | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 2005 |
Վայր | Roswell, Ֆուլտոն շրջան, Ջորջիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 50 մարդ |
Կայք | tripwireinteractive.com(անգլ.) |
Tripwire Interactive, մասնավոր ընկերություն, որը մասնագիտացված է համակարգչային խաղերի մշամամբ։ Տեղակայված է Ջորջիա նահանգում (ԱՄՆ)։
Tripwire Interactive ընկերությունը հիմնադրվել է Red Orchestra: Combined Arms-ի մշակողների կողմից Unreal Tournament 2004 խաղի մշակման համար։ Red Orchestra-ը հաղթեց Make Something Unreal մրցույթի ժամանակ, և թիմը ստացավ Unreal Engine 2.5 խաղային շարժիչի օգտագործման լիցենզիան, որից հետո ձեռնամուխ եղավ Red Orchestra: Ostfront 41-45 խաղի մշակմանը, որը հիմնված էր նախկին խաղերի փոփոխությունների վրա։
2009 թվականին թողարկվեց Killing Floor խաղը, որը նույնպես թողարկվել է նախկին խաղերի փոփոխությունների արդյունքում։ Խաղը մի քանի անգամ ընդգրկվել է Steam-ի ամենահայտնի խաղերի ցանկում։ 2009 թվականին Tripwire Interactive ընկերությունը հայտարարեց մրցույթ՝ «Killing Floor Grindhouse», որի մասնակցելու համար անհրաժեշտ էր ստեղծել սիրողական փուլեր Killing Floor խաղի համար։ Մրցույթի հովանավորները դարձան NVIDIA և Logitch ընկերությունները, իսկ ընդհանուր ֆոնդը կազմում էր 20 հազար դոլար[1]։
2011 թվականին թողարկվեց Red Orchestra 2: Heroes of Stalingrad խաղը, որի համար որպես շարժիչ օգտագործվել էր Unreal Engine 3-ը[2]։ Խաղի համար որպես միջազգային հրատարակիչ ընտրվեց «1С» ընկերությունը, իսկ խաղը թողարկվեց 2011 թվականի սեպտեմբերի 13-ին։ 2013 թվականին թողարկվեց խաղի հավելումը՝ Rising Storm։
2010 թվականի աշնանը թողարկվեց The Ball խաղը մշակված Teotl Studios ընկերության կողմից։ Խաղի համար Tripwire Interactive-ը հանդիսացավ, որպես հրատարակիչ[3][4]։
2014 թվականին ցուցադրվեց 2011 թվականից մշակվող Killing Floor 2 խաղը, որը հայտնվեց Steam-ի վաղ հասանելիության ծրագրի շրջանակներում։
E3 2015 ժամանակ ցուցադրվեց Rising Storm 2: Vietnam խաղը[5]։
2022 թվականի օգոստոսի 18-ին Tripwire Interactive-ը գնվեց Embracer Group ընկերության կողմից[6]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)