White Birds Productions ընկերությունը հիմնադրվել է Բենուա Սոկալի, Օլիվիե Ֆոնտենի, Ժամ-Ֆիլիպ Մեսսյանի և Միշել Բամսի կողմից 2003 թվականին։ Ընկերության հիմնադիրները ավելի վաղ շրջանում աշխատել են Microïds ընկերությունում, որտեղ Սոկալի գլխավորությամբ մշակել են այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ Syberia, Syberia II և Amerzone-ն։
Ընկերության առաջին խաղը՝ Paradise-ը, թողարկվեց 2006 թվականին և այն պատմում էր մի աֆրիկացի բռնապետի երիտասարդ դստեր՝ Էնն Սմիթի մասին, ով իմանալով, որ հայրը հիվանդ է Եվրոպայից ինքնաթիռով մեկնում է Աֆրիկա։ Սակայն ինքնաթիռը վթարի է ենթարկվում։ Եվրոպայում այս խաղը հրապարակվել է Microïds ընկերության կողմից, իսկ Ռուսաստանում «Новый Диск» ընկերությունը[2][3]։
Ինչպես նաև 2006 թվականին, անհատական համակարգիչների համար թողարկվեց երկու արկածային խաղ, որոնք նախատեսված էին երեխաների համար, և մշակված էին համաձայն Մարսել Մարլիերի և Ժիլբեր Դելայի գրքերի։ Այդ խաղերն էին՝ Martine à la Ferme և Martine à la Montagne։ Ավելի ուշ թողարկվեց նաև այս խաղերի Nintendo DS-ի համար նախատեսված տարբերակները[4][5][6]։
2007 թվականին թողարկվեց Sinking Island քվեսթ ժանրի խաղը։ Խաղի դետեկտիվային սյուժեն կետրոնացված է միլլիոնատեր Ուոլտեր Ջոնսոնի սպանության հետաքննության վրա, որին հայտնաբերել էին մահացած սեփական կղզու վրա[7]։
2008 թվականին White Birds Productions-ը թողարկեց միանգամից մի քանի խաղ։ Այդ թվում՝ Nikopol: Secrets of the Immortals-ը և Nintendo DS-ի համար նախատեսված Paradise խաղի տարբերակը[8]։