«Who’s That Girl» (անգլ. թարգմանաբար՝ «Ով է այս աղջիկը»), ամերիկացի երգչուհի Մադոննայի երգը «Ով է այս աղջիկը» ֆիլմի սաունդթրեքից (1987)։ 1987 թվականի հունիսի 23-ին «Sire Records» լեյբլը թողարկել է այն որպես ալբոմի առաջին սինգլ։ Հետագայում ընդգրկվել է կատարողի հիթերի «Celebration» ժողովածուում (2009)։
1986 թվականի մի քանի ամիսների ընթացքում Մադոննան նկարահանվում է իր երրորդ՝ «Ով է այս աղջիկը» լիամետրաժ ֆիլմում, որն այդ ժամանակ կրում էր «Բանտից» անվանումը։ Սաունդթրեքի համար անհրաժեշտ էր մի քանի երգ ձայնագրել գլխավոր դերասանուհուց և Մադոննան դիմել է Պատրիկ Լեոնարդին և Սթիվեն Բրեյին՝ իր երրորդ «True Blue» (1986) ալբոմի համահեղինակներին և պրոդյուսերներին։ Երգչուհին նրանց բացատրել է, որ պետք է գրի մի արագ տեմպով երգ և ես մեկը՝ դանդաղ։ Մի հինգշաբթի Մադոննան եկել է ստուդիա, երբ Լեոնարդն աշխատում էր «Who' s That Girl» երգի կրկներգի վրա։ Պրոդյուսերը ձայնագրել է կրկներգը ձայներիզի վրա և այն հանձնել Մադոննային, որը պատրաստվում էր մեկուսանալ փակ տարածքում և ավարտել աշխատանքը մեղեդու և տեքստի վրա[1]։
Այն բանից հետո, երբ երգչուհին ավարտել է տեքստի վրա աշխատանքը, հայտարարել է, որ մտադիր է անվանել այն «Who' s That Girl» և ֆիլմը «Բանտ»-ից վերանվանել «Ով է այդ աղջիկը», քանի որ կարծում էր, որ վերնագրի այս տարբերակը ավելի տեղին է։ Ֆրեդ Բրոնսոնի «Billboard» չարթի №1 հիթ-սինգլների գրքում Լեոնարդը պարզաբանել է, որ կոմպոզիցիան մեկ օրում ձայնագրվել է միայն այն պատճառով, որ Մադոննան վոկալային մասը ձայնագրել է առաջին անգամից։ Ավելի ուշ Լեոնարդը և Բրեյը ավելացրել են լրացուցիչ գործիքային երգուղիներ կիթառներով և հարվածային գործիքներով։
Երգը գրվել է Մադոննային բնորոշ ոճով՝ թմբուկ-մեքենա, «փուչիկային» բաս-սինթեզատոր գիծ, լարային գործիքներ։ Երգի երեք մասերը, մասնավորապես բրիջը, որտեղ Մադոննան երգում է. «ինչը կարող է օգնել ինձ հիմա։ ինչ կարող եմ անել», և հաջորդող կրկներգերն ու քառատողերը իրար են կապված շատ սահուն անցումներով։ Քննադատները կրկներգի ժամանակ երգչուհու վոկալը նկարագրել են որպես «հետապնդող»[2]։ «Music Notes» կայքում հրապարակված գնահատականների տվյալների համաձայն՝ «Who 's That Girl»-ը միջին տեմպով երգ է՝ րոպեում 104 հարված, որը գրվել է 4/4 երաժշտական չափով՝ լա մինոր տոնայնությամբ։ Մադոննայի վոկալն ընդգրկում է G3-ից մինչև B4 միջակայքը։ Կոմպոզիցիան պարունակում է Am9–G–Csus2 –Am9–G–Dm ակորդային առաջընթաց։ «Who' s That Girl»-ն օգտագործում է ձայնային էֆեկտ, որը հիմնված է բազմաթիվ վոկալային գծերի հաշվարկի վրա, որը ժամանակին իրենց ստեղծագործությունների մեջ օգտագործել են այնպիսի խմբեր, ինչպիսիք են՝ «The Beach Boys» («God Only Knows», 1966, և «I Get Around», 1964) և R. E. M. («Fall on Me», 1986 և «Near Wild Heaven» 1991)։ «Who' s That Girl»-ի դեպքում էֆեկտն օգտագործվում է վերջին կրկներգում, որտեղ երեք կամ չորս տարբեր վոկալ հուկ սերտորեն «միահյուսվում են» իրար։
Իր «Ամեն ինչ Մադոննայի երաժշտության մասին» գրքում հեղինակ Ռիկի Ռոքսբին պարզաբանել է, որ «Who' s That Girl»-ը երգչուհու օրիգինալ երաժշտական ոճի լավագույն օրինակն է[2]։ «AllMusic» կայքից Սթիվեն Թոմաս Էրլևայնը, ընդհակառակը, չի համարում «Who' s That Girl»-ը և «Causing a Commotion»-ը (նույնպես հնչել է ֆիլմում) կատարողի լավագույն երգերից[3]։ Կենսագիր Ջ. Ռենդի Տարաբորելլին, որը «Մադոննա։ Անկողնում աստվածուհու հետ» գրքի հեղինակն է, կոմպոզիցիան անվանել Է «Մադոննայի ստեղծագործության քվինտեսենցիա» և ավելացրել․ «Դա ուրախ, եռանդուն և մեղեդային երգ է, որը մի փոքր լատինական տարրեր ունի»։ Զարմանալի չէ, որ նա անմիջապես հայտնվել է «Billboard»-ի աղյուսակի առաջին հորիզոնականում[4]։
«Entertainment Weekly»-ից Նոյ Ռոբիսչոնը կարծիք է հայտնել, որ և՛ երգով, և՛ ֆիլմով Մադոննան «սիներգիա է դուրս մղել»[5]։ 2012 թվականին «Who 's That Girl»-ը հայտնվել Է «Մադոննայի 15 լավագույն սինգլների» ցանկում, որը կազմել է «PopMatters» ամսագիրը, գրախոսը երգը անվանել է «Երեկույթ հենց սկզբից»[6]։ 1988 թվականին կոմպոզիցիան առաջադրվել է 30-րդ «Գրեմմի» մրցանակի և 45-րդ «Ոսկե գլոբուսի»՝ համապատասխանաբար «Լավագույն երգ՝ գրված տեսողական մեդիայի համար» և «Լավագույն օրիգինալ երգ» անվանակարգերում[7]։
Միացյալ Նահանգներում «Who’s That Girl»ը թողարկվել է 1987 թվականի հունիսին։ Երգը «Billboard Hot 100»-ում զբաղեցրել է 43-րդ հորիզոնականը և հիթ-շքերթում գտնվելու յոթերորդ շաբաթում հասել է ամենաբարձր դիրքին, որտեղ մնացել է մեկ շաբաթ և «Hot 100»-ում անցկացրել ևս 16 շաբաթ[8]։ «Who’s That Girl»-ը Մադոննայի №1 երգն է ԱՄՆ-ում[9], ինչը նրան դարձրել է տասնամյակի առաջին արտիստը՝ չարթում 6 առաջին հորիզոնականով և առաջին կին կատարողը՝ ավելի շատ №1-ով «Hot 100»-ում[10]։ Միևնույն ժամանակ, երգը «Hot Dance Club Songs» հիթ-շքերթում հասել է 44-րդ հորիզոնականին[11]։ «Billboard» ամսագրի կողմից Մադոննայի ամենասիրված երգի մասին հարցման արդյունքներով՝ «Who's That Girl»-ը զբաղեցրել է տասներորդ տեղը[12]։ Բացի այդ, 1987 թվականի հուլիսի 11-ին երգը առաջնաելույթ է ունեցել «RPM» ամսագրի կանադական հիթ-շքերթում 89-րդ հորիզոնականից[13], իսկ օգոստոսի 29-ին հասել է բարձր հորիզոնականի[14], որտեղ մնացել է մեկ շաբաթ[15]։ Երգը հիթ-շքերթում մնացել է ևս 23 շաբաթ։ «Who's That Girl»-ը կանադական «RPM»-ի տարեկան ամփոփիչ հիթ-շքերթում զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը[16]։
Մեծ Բրիտանիայում «Who' s That Girl»-ի թողարկումը տեղի է ունեցել 1987 թվականի հուլիսի 14-ին, երգը մեկնարկել է բրիտանական «UK Singles Chart» հիթ-շքերթի երրորդ հորիզոնականում, իսկ մեկ շաբաթ անց հասել է ամենաբարձր հորիզոնականին՝ դառնալով Մադոննայի հինգերորդ №1 սինգլը երկրի տարածքում[17]։ Ըստ «The Official Charts Company»-ի 2010 թվականի տվյալների՝ Մեծ Բրիտանիայում թրեքի ընդհանուր վաճառքը կազմել է 380 000 օրինակ[18]։ Ավելի ուշ սինգլը նշվել Է «British Phonographic Industry»-ի արծաթե հավաստագրով[19]։ Բացի այդ, «Who's That Girl»-ը գլխավորել է եվրոպական մի քանի երկրների, այդ թվում՝ Բելգիայի հիթ-շքերթները[20], Իտալիայի[21], Իռլանդիայի[22], Նիդերլանդներն ու Ավստրիան առաջին հնգյակում են[23], Ֆրանսիայի, Գերմանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և Շվեյցարիայի[24]։ Ֆրանսիայում (SNEP) երգը հավաստագրվել է որպես ոսկե[25]։
Երգի տեսահոլովակը նկարահանվել է երկու օրում «A&M Soundstage» ստուդիայում, որը գտնվում է Հոլիվուդում՝ Կալիֆորնիայում։ Տեսահոլովակում, ինչպես նաև «Ով է այս աղջիկը» ֆիլմում, Մադոննան խայտաբղետ սանրվածքով էր՝ պլատինի նրբերանգով, այս կերպ երգչուհին ցանկանում էր փոխանցել 1930-ականների հոլիվուդյան էքսցենտրիկ կատակերգությունների հերոսուհու կերպարը[26]։ «Who' s That Girl» տեսահոլովակում Մադոննան կրկին (առաջին անգամ «La Isla Bonita» տեսահոլովակում) դիմել է հագուստի իսպանական ոճին և այս անգամ տղայական տեսք է ունեցել՝ հայտնվելով լայնեզր իսպանական գլխարկով և առանց ամրակի ժիլետով․ նման համադրությունը հետագայում դարձել է նորաձևության թրենդ[27]։
Տեսահոլովակի ռեժիսորը Փիթեր Ռոզենթալն է[28]։ Տեսանյութը սկսվում է Մադոննայի այգի մտնելով[29]։ Երկու երեխաների և դեռահասի հետ հանդիպելուց հետո նրանք միասին սկսում են թափառել այգում, մինչ Մադոննան կատարում է երգը։ Նույն պահին ցուցադրվում են «Ով է այս աղջիկը» ֆիլմից տեսարաններ Նիկի Ֆիննի (Մադոննայի հերոսուհի) հետ[29]։ Հայտնվում է գուշակը և Մադոննային ցույց է տալիս Քահանայապետի տարո քարտը, որի տեղում նա (հերոսուհին) տեսնում է իր մուլտիպլիկացիոն մարմնավորումը. Մադոննան բացում է սնդուկը և դրա մեջ գտնում մեծ ադամանդ[29]։ Նա ուրախությամբ նայում է իրեն շրջապատող երեխաներին։ Տեսահոլովակի վերջում Մադոննան և երեխաները պարում են[29]։
Երաժշտական տեսահոլովակում ներկայացված է Մադոննայի իրականից տարբերվող կերպար։ Ըստ «The New York Times»-ի Վինսենթ Քենբիի, այն ժամանակ Մադոննան բավականին պրագմատիկ էր իր դերի և արտաքինի նկատմամբ՝ նման էր Մերիլին Մոնրոյին, բայց Ջին Հարլոուի «կոմիկական սրությամբ»։ Կատարողի այս ամպուլան ներկայացված է «Ով է այս աղջիկը» ֆիլմի երկրորդ կեսում[30]։ Այսպես թե այնպես, «Who's That Girl»-ի երաժշտական տեսահոլովակում Մադոննայի իրական կերպարն ու որակները չեն ցուցադրվում. այն նկարահանվել է հատուկ ֆիլմի առաջխաղացման համար։ Ընդհակառակը, տեսահոլովակի մտահղացումը հիմնված է Մադոննայի հերոսուհու զվարճալի, վանող անձի կերպարի վրա, որը ցուցադրվում է հիմնականում ժապավենի առաջին մասում[30]։
«Who' s That Girl»-ը Մադոննայի երկու շրջագայությունների հավաքածուի մի մասն էր։ 1987 թվականին «Who ' s That Girl World Tour»-ի ժամանակ երգչուհին բիս երգ է կատարել։ Նա բեմ է դուրս եկել վառ կարմիր ֆլամենկոյի զգեստով և կատարել է «Who' s That Girl» երգը բեք-վոկալիստներ Նիկի Հարիս Դոննա դե Լորիի և Դեբրա Փարսոնի հետ միասին։ Շրջագայության ընթացքում երգով երկու ելույթ կարելի է գտնել Տոկիոյում, Ճապոնիա (Who ' s That Girl: Live in Japan, 22 հունիսի 1987[31]) և Թուրին, Իտալիա (Ciao Italia: Live from Italy 4 սեպտեմբերի 1987[32])։ Գրեթե 30 տարի անց՝ «Rebel Heart Tour»-ի ժամանակ (2015-2016), Մադոննան կատարում էր երգի ակուստիկ տարբերակը կիթառի համար։ Գնչուական մշակույթից ոգեշնչված՝ երգչուհու ելույթի համար նախատեսված կոստյումը բաղկացած էր շալից, ժանյակավոր ձեռնոցներից, մետաքսե ծոպերով երկար սև կիսաշրջազգեստից, գլխարկից, որի վրա արհեստական ծաղիկ էր դրված և ծնկներին հասնող ժանյակավոր կաշվե բարձրակրունկ կոշիկներից[33]։ «Who' s That Girl» երգի կատարումից հետո Մադոննան խոստովանել է, որ իրենից «չափից դուրս շատ ժամանակ» է պահանջվել, որպեսզի հասկանա, թե որ աղջկա մասին է խոսքը երգում[34]։
«Who' s That Girl»-ը բազմիցս կատարել են այլ կատարողներ։ 1999 թվականին «The Countdown Singers» խումբը ձայնագրում է բնօրինակին համահունչ երգի քավեր, որը հետագայում ընդգրկվում է «Hit Parade of 80’s, Vol. 2» ալբոմում[35]։ Մեկ տարի առաջ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը ձայնագրել էր «Who' s That Girl»-ի գործիքային տարբերակը «Material Girl: RPO Plays Music of Madonna» հարգանքի տուրքի համար[36]։ 2006 թվականին գերմանացի դերասանուհի Էվա Մաթեսը ձայնագրել է «Who’s That Girl» երգի քավերը և այն ներառել է իր «Language of Love» ալբոմում։ Մեկ տարի անց թողարկվել է «Through the Wilderness» հարգանքի տրիբյուտ-ալբոմը, որտեղ ընդգրկվել է «The Bubonic Plague» խմբի կատարած քավերը։
Եվրոպական ձայնապնակ[37] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Who’s That Girl» (Կողմ Ա) | 3:58 | |||||||
2. | «White Heat» (Կողմ Բ) | 4:40 |
Միացյալ Թագավորություն Բրիտանական ձայնապնակ / Սահմանափակ հրատարակություն/ Picture disc (12")[38][39] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Who’s That Girl» (Расширенная версия) | 6:29 | |||||||
2. | «White Heat» (LP-версия) | 4:40 |
ԱՄՆ Ամերիկյան 12"-սինգլ / Միացյալ Թագավորություն Սահմանափակ հրատարակություն / 12"-սինգլ[40][41] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Who’s That Girl» (Ընդլայնված տարբերակ) | 6:29 | |||||||
2. | «Who’s That Girl» (Даб-версия) | 5:07 | |||||||
3. | «White Heat» (LP-տարբերակ) | 4:40 |
Գերմանիա Սահմանափակ հրատարակություն / Միացյալ Թագավորություն Բրիտանական մաքսի սինգլ CD-հրատարակություն (1995)[42] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Who’s That Girl» (Ընդլայնված տարբերակ) | 6:29 | |||||||
2. | «White Heat» | 4:40 |
Տվյալները հարմարեցված են «Who’s That Girl» գրքույկից[43]։
Շաբաթական չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարեկան ամփոփիչ հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնամյա հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Canada | — | 40,000[78] |
Ֆրանսիա (SNEP)[25] | Gold | 500 000* |
Japan (Oricon Charts) | — | 35,650[79] |
Մեծ Բրիտանիա (BPI)[19] | Silver | 380,000[80] |
United States Cassette single |
— | 100,000[81] |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite book}}
: |work=
ignored (օգնություն) «Источник». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 6. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}
: CS1 սպաս․ unfit URL (link)
{{cite news}}
: More than one of |accessdate=
and |access-date=
specified (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Who’s That Girl (երգ, Մադոննա)» հոդվածին։ |
|