Winner | |
---|---|
Ժանրեր | քեյ փոփ և փոփ[1] |
Գործունեություն | 2014 |
Լեյբլ | YG Entertainment և YGEX? |
Պարգևներ | |
Կայք | yg-winner.co.kr ygex.jp/winner/ |
Winner (musical group) Վիքիպահեստում |
Winner (հանգըլ՝ 위너), հարավկորեական բոյ-բենդ, կազմավորվել է 2014 թվականին՝ YG Entertainment-ի կողմից։ Խումբը բաղկացած է չորս անդամներից` Կան Սընյուն, Սոն Մինհո, Կիմ Ջինու, Լի Սընհուն։ Նամ Թեհյոնը լքել է խումբը 2017 թվականին ։
Առաջին անգամ խումբը ներկայացել է Team A անվան տակ «Who is Next:WIN.Team A» գոյատևման ռեալիթի-շոուի ժամանակ` իրենց մրցակից Team B խմբի հետ, որոնք ձևավորվել էին YG Entertainment-ի կողմից։ Թիմերը մրցում էին միմյանց հետ` առաջնելույթ անելու իրավունք ստանալու համար, որպես YG-ի առաջին բոյ-բենդ վերջին ութ տարիների ընթացքում։ Հաղորդման վերջում, երբ Team A-ը զբաղեցրեց առաջին տեղը, նրանց տրվեց Winner անվանումը[2]։
Մի քանի հետաձգումներից հետո օգոստոսի 15-ին խումբը առաջնելույթ է արել Կորեայում, «YG Family» համերգի ժամանակ։ Օգոստոսի 17-ին նրանք մասնակցել են Inkigayo երաժշտական շոուին։ Սեպտեմբերի 10-ին խումբը առաջնելույթ է արել Ճապոնիայում[3]։ 2014 թվականին նրանց առաջնելույթը ճանաչվել է 2014 թվականի լավագույն քեյ-փոփ առաջնելույթ[4]։
2010 թվականին, խմբի ավագ Կան Սընյունը մասնակցել է Superstar K2 հաղորդմանը, որտեղ հասավ ֆինալային քառյակին։ 2011 թվականին նա պայմանագիր կնքեց YG Entertainment-ի հետ։ Նույն տարում նա առաջնելույթ է ունեցել, որպես դերասան՝ «Անզսպելի ոտքով հարված 3։ Գաճաճի վրեժը» սիթքոմում նկարահանվելով[5] : 2013 թվականին նա հանդես է եկել, որպես սոլո արտիստ[6]։
Լի Սընհունը խմբի գլխավոր պարողն է։ Նա մասնակցել է K-Pop Star հաղորդման առաջին եթերաշրջանին և զբաղեցրել է չորրորդ տեղը։ Յան Հյոն Սոկը նկատել է Սընհունին և առաջարկել պայմանագիր կնքել YG Entertainment-ի հետ[7]։ Մայիսի 16-ին YG Entertainmentը հայտարարեց, որ նրանք պայմանագիր են կնքել Սընհունի հետ[8]։
Սոն Մինհոն մինչ լեյբլին միանալը, եղել է անդերգրաունդ ռեփեր։ Այդ ժամանակ նա համագործակցել է այլ անդերգրաունդ ռեփերների հետ, ովքեր հետագայում նույնպես հայտնի են դարձել, այդ ռեփերներից են Block B խմբի Zico-ն, P.O-ն, Կյոնոմը և SPEED խմբի նախկին անդամ Թեունը։ Մինհոն պետք է առաջնաելույթ ունենար Block B խմբում, բայց առաջնաելույթ առաջ լքել է խումբը՝ անձնական պատճառներով[9]։ 2011 թվականին առաջնելույթ է ունեցել է Y2Y Contents Company լեյբլի BoM խմբում, բայց երկու տարի անց այն լուծարվել է։ 2012 թվականին, որպես դերասան նկարահանվել է «Քեյ փոփ։ Ողջ մնալու դպրոց» հեռուստասերիալում[10]։ 2013 թվականին պայմանագիր է կնքել YG Entertainment լեյբլի հետ։
Կիմ Ջինուն մինչ լեյբլին միանալը, ընդունվել է «Joy Dance — Plug In Music Academy»: ակադեմիա։ 2010 թվականին, երբ Սընգ Ռին նկատում է նրա տաղանդը, նրան բերում է YG Entertainment և նրանք պայմանագիր են կնքում[11]։
2013 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ նրանք հաղթեցին «Who is Next: WIN» ռեալիթի շոուի ֆինալային փուլը, YG Entertainment-ը նրանց խմբի համար ընտրեց Winner անվանումը։ Շոուից հետո հայտարարվեց, որ Winner-ը և Team B-ն հոկտեմբերի 28-ին կթողարկեն երկու միասնական երգ, որից հետո Winner խմբի անդամները նոյեմբերի 15-ից սկսած, որպես պարողներ կմասնակցեն BIGBANG խմբի Ճապոնիայում կազմակերպած համերգային շրջագայությանը։
2013 թվականի նոյեմբերի 9-ին BIGBANG խմբի Թեյանգը թողարկեց «Ringa Linga» երգի տեսահոլովակը, որտեղ Winner խմբի անդամները նկարահանվել են, որպես պարողներ[12]։
Դեկտեմբերի 13-ից խումբը նկարահանվում են իրենց WINNER TV ռեալիթի հաղորդմանը, որը հեռարձակվում է Mnet հեռուստաալիքով և ունի տաս էպիզոդ[13]։
2014 թվականին Սընգյունը և Մինհոն մասնակցել են Յուն Ջոն Շինի թրեքի ձայնագրմանը[14]։ Հունիս և օգոստոս ամիսներին YG Entertainment-ը հանրությանը ներկայացրեց խմբի նկարներ և հոլովակներ, ինչը նշանակում էր որ խումբը շուտով առաջնաելույթ կունենա[15][16][17][18]։
Winner խմբի պաշտոնական առաջնաելույթը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին, երբ նրանք թողարկեցին «2014 S/S» ալբոմը[19]։ Խմբի առաջնաելույթը օրը, լեյբլի ակցիաների գինը մեծացավ 6.57%-ով[20]։ Օգոստոսի 17-ին մասնակցել են Inkigayo շոոին և նրանք շատ արագորեն կարողացան M! Countdown շոուի ժամանակ զբաղեցնել առաջին հորիզոնականը[21]։ Խմբի պաշտոնական ֆան ակումբի անունը «Inner Circle» է[22]։ Ալբոմի թողարկմանը հաջորդեց դրա գլխավոր երկու երգերի՝ «Color Ring» և «Empty» տեսահոլովակների թողարկումը[23][24][25], ալբոմը զբաղեցրել է առաջին հորիզոնականը «Billboard World Albums Chart» հիթ շքերթում[26][27]։ Օգոստոսի 30-ին թողարկվեց Մինհոյի «I'm Him» տեսահոլովակը[28]։
Փետրվարի 1-ին, 18-ամսյա ընդմիջումից հետո խումբը վերադարձավ «EXIT:E» ալբոմի առաջին մասին։ Ներկայացրել են 3 տեսահոլովակ, որից երկուսը երգել են ամբողջ խմբով, դրանք են «Sentimental (센치해)»-ը և «Baby Baby»-ն, իսկ երրորդը՝ Նամ Թեհյոնի սոլո երգն է, որը կոչվում է «I'm Young (좋더라)»։ Խումբը հեռուստատեսություն վերադարձել է փետրվարի 4-ին, մասնակցելով Mnet հեռուստաալիքի MCOUNTDOWN հաղորդմանը։
Անուն | Ծննդյան ամսաթիվ | Դիրքը խմբւոմ | |
---|---|---|---|
Հայերեն | Հանգըլ | ||
Կիմ Ջինու | 김진우 | 26/09/1991 | վոկալիստ, վիզուալ |
Լի Սընհուն | 이승훈 | 10/01/1992 | ռեփեր, պարող |
Սոն Մինհո | 송민호 | 30/03/1993 | գլխավոր ռեփեր |
Կան Սընյուն | 강승윤 | 21/01/1994 | ավագ, վոկալիստ |
Նամ Թեհյոն | 남태현 | 10/05/1994 | գլխավոր վոկալիստ, մակնե |
Թվական | Անվանում | Մասնակիցներ | ||||
---|---|---|---|---|---|---|
Ջինու | Սընհուն | Մինհո | Սընյուն | Թեհյոն | ||
2010 | Mnet Beatles Code | x | ||||
2011 | MTV Match Up | x | ||||
2012 | SBS Strong Heart (강심장) | x | ||||
2013-2014 | Mnet WINNER TV | x | x | x | x | x |
2014 | KBS You Hee-yeol's Sketchbook (유희열의 스케치북) | x | x | x | x | x |
2014 | MBC Every 1 Weekly Idol (주간 아이돌) Ep#169 | x | x | x | x | x |
2016 | KBS You Hee-yeol's Sketchbook (유희열의 스케치북) | x | x | x | x | x |
2016 | JTBC Two Yoo Project - Sugar Man
(투유 프로젝트 - 슈가맨) Ep#21 |
x | x | x | ||
2016 | EBS Tok! Tok! Boni Hani (톡톡 보니하니) | x | x | |||
2016 | HBS Happy Camp (快乐大本营) | x | x | x | x | x |
2016 | SBS Running Man (런닝맨) Ep#294 | x | x | |||
2016 | JTBC Half-moon Friends (반달친구) | x | x | x | x | x |
2016 | SBS Fantastic Duo (판타스틱 듀오) | x | ||||
2016 | JTBC Hip-hop Nation (힙합의민족) | x |
Տարի | Անվանում | Մասնակիցներ | ||||
---|---|---|---|---|---|---|
Ջինու | Սընհուն | Մինհո | Սընյուն | Թեհյոն | ||
2010 | Mnet Superstar K2 | x | ||||
2011-2012 | SBS K-pop Star 1 | x | ||||
2013 | SBS K-pop Star 2 | x | ||||
2013 | Mnet Who Is Next (WIN) | x | x | x | x | x |
2015 | Mnet Show Me the Money 4 | x |
Թվական | Անվանում | Մասնակիցներ | ||||
---|---|---|---|---|---|---|
Ջինու | Սընհուն | Մինհո | Սընյուն | Թեհյոն | ||
2011-2012 | MBC Անզսպելի հարված 3։ Թզուկի վրեժը (하이킥 3) | x | ||||
2012 | Channel A K-pop: Ողջ մնալու դպրոց (K-pop 최강 서바이) | x | ||||
2015 | MBC Կեսգիշերի աղջիկը (0시의그녀) | x | ||||
2015 | CJ E&M Մենք բաժանվել ենք (우리 헤어졌어요) | x | ||||
2015 | SBS Կեսգիշերային ռեստորան (심야식당) | x | ||||
2016 | tvN Դերասանների դպրոց (배우 학교) | x | ||||
2016 | SBS Սև լուսնի տակ (검은 달빛 아래) | x | ||||
2016 | SBS Կախարդական հեռախոս (마법의 핸드폰) | x |
Տարի | Անվանում | Տևողություն | Մասնակիցներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Ջինու | Սընհուն | Մինհո | Սընյուն | Թեհյոն | |||
2011 | «Life is Tab (Dance Ver.)» | 2:04 | x | ||||
«You are Heaven» | 3:47 | x | |||||
2012 | «Smile, My Love» | 3:38 | x | ||||
«K-Pop Star Top 10 — One Dream» | 2:51 | x | |||||
2013 | «15& — Somebody» | 3:21 | x | ||||
«Wild And Young» | 3:52 | x | |||||
«Stealer (맘도둑)» | 3:52 | x | |||||
«Թեյանգ — Ringa Linga (링가 링가)» | 3:49 | x | x | ||||
2014 | «Empty (공허해)» | 4:08 | x | x | x | x | x |
«Color Ring (컬러링)» | 4:25 | x | x | x | x | x | |
«I’m Him (걔세)» | 3:20 | x | |||||
«Epik High — Born Hater» | 5:35 | x | |||||
2016 | «Baby Baby» | 5:05 | x | x | x | x | x |
«Sentimental» (센치해) | 3:44 | x | x | x | x | x | |
«I'm young» (좋더라) | 5:40 | x |
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Winner (խումբ)» հոդվածին։ |
|
|