Zynga | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2007 |
Վայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Mark Pincus? |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 1200 մարդ |
Դուստր ընկերություններ | Zynga Dallas? և Small Giant Games? |
Սեփականատեր | Take-Two Interactive |
Կայք | zynga.com(անգլ.) |
Բորսա | |
Zynga Վիքիպահեստում |
Zynga, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է առցանց խաղերի մշակմամբ[3]։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Սան Ֆրանցիսկոյում։ Ընկերությունը առաջին հերթին մասնագիտացված է բջջային պլատֆորմների համար նախատեսված խաղերի վրա։
Zynga-ի ամենահայտնի խաղը FarmVille-ն է՝ գյուղատնտեսական ֆերմայի ղեկավարման խաղ իրակ ժամանակում։ 2017 թվականի տվյալներով Zynga-ը ուներ ավելի քան 30 միլլիոն ակտիվ օգտատեր ամեն ամիս։ Zynga հայտնիություն ստացավ 2010-ական թվականներին, որպես տեսախաղերի կլոնավորող։
Սակայն Zynga-ը կանգ չի առնում է, և թողարկում է Zynga Poker, Words with Friends 2, ինչպես նաև CSR Racing 2 խաղերը։
2022 թվականի հունվարին ընկերությունը գնման առաջարկ ստացավ Take-Two Interactive ընկերության կողմից, գործարքի արժեքը՝ 12,7 միլլիարդ դոլար[4]։
Ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Մարկ Պինկուսի, Մայք Լակսթոնի, Էրիկ Շվիմմերի, Ջասթին Ուոլդրոնի, Էնդրյու Թրեյդերի և Սթիվ Սքեթլերի կողմից[5]։ 2008 թվականի հուլիսին ընկերությունը ստացավ 29 միլլիոն դոլար վենչուրային ներդրողների կողմից[6]։
Ընկերության տեխնիկական գծով տնօրեն Կադիրա Լին, 2010 թվականի Oracle’s OpenWorld կոնֆերանսի ժամանակ, հայտարարեց, որ Zynga խաղերը խաղացել են այդ ժամանակվա առցանց լսարանի ավելի քան 10% տոկոսը, իսկ ընկերության սերվերները ամեն շաբաթ ավելանում են 1000 հատով, ինչը կապված է մեծ քանակությամբ հարցումների հետ[7]։
2011 թվականի դեկտեմբերին Zynga-ը իրականացրեց արժեթղթերի առաջին վաճառքը NASDAQ բորսոայում, որի շնորհիվ կարողացավ ներգրավել ավելի քան 1 միլլիարդ դոլար[8][9]։
2013 թվականին Դոն Մատտրիկը, Microsoft ընկերության բիզնեսի բաժնի ղեկավարը լքեց ընկերությունը, տեղափոխվելով Zynga զբաղեցնելով ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը[10]։