Ազգային փոստային թանգարան | |
---|---|
Տեսակ | փոստային թանգարան |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան |
Վայր | Postal Square Building? |
Մասն է | Սմիթսոնյան ինստիտուտ[2] |
Պատկանում է | Սմիթսոնյան ինստիտուտ |
Հասցե | 2 Massachusetts Ave., NE, Washington, DC 20002[3] |
Հիմնադրվել է | 1993 |
Այցելուներ | 357 000 ± 500 մարդ (2015)[4] |
Տնօրեն | Elliot Gruber?[5] |
Կայք | postalmuseum.si.edu(անգլ.) |
Ազգային փոստային թանգարան (անգլ.՝ National Postal Museum), փոստային թանգարան, որը հիմնադրվել է 1993 թվականի հուլիսի 30-ին։ Գտնվում է ամերիկյան Վաշինգտոն քաղաքում։
Թանգարանը գտնվում է Վաշինգտոնի մետրոպոլիտենի «Յունիոն Սթեյշն» (Union Station) կայարանի հակառակ կողմում։ Շենքը կոչվում է «Postal Square Building»: Այստեղ նախկինում տեղակայված էր Վաշինգտոնի գլխավոր փոստատունը (Main Post Office of Washington): Որպես փոստի գլխավոր մասնաշենք սա ծառայել է 1914 թվականից մինչև 1986 թվականը[6]։ Շինությունը ժամանակին կառուցվել է «Գրեմ էնդ Բերնհեմ» (Graham and Burnham) ճարտարապետական ընկերության կողմից։ Շենքի կառուցման ժամանակ՝ 1912 թվականին, մահանում է Դենիել Բերնհեմը։ Մահվանից հետո շինարարության ղեկը իր ձեռքն է վերցնում Էռնեստ Գրեհեմը (Ernest Graham)[7][8]:
Թանգարանը հիմնադրվել է ԱՄՆ-ի փաստային ծառայության և Սմիթսոնյան ինստիտուտի փախհամաձայնության շնորհիվ։
Բացումը տեղի է ունեցել 1993 թվականի հուլիսի 30-ին[9]։
Ազգային փոստային թանգարանում ցուցադրվում են բազմաթիվ ինտերակտիվ ցուցանմուշներ՝ նվիրված ԱՄՆ-ի փաստային ծառայությանն ու աշխարհի փոստային պատմությանը[10]։
Հավաքածուն ներառում է հսկայական քանակությամբ փոստային նամականիշեր։
Այս թանգարանում տեղի են ունենում ժամանակավոր ցուցադրություններ։ Դրանց վառ օրինակներ են «Պոնի էքսպրեսը», երկաթուղային փոստատարությունը և նույնիսկ մարքեթինքային «Ի՞նչ է փոստը ձեզ համար» («What’s in the Mail for You»)[11] ցուցադրությունները։
Թանգարանում գործում է հուշանվերների վաճառքի տաղավար, ինչպես նաև ֆիլատելիական առանձին խանութ։
Քանի որ սա Սմիթսոնյան թանգարան է, ուստի մուտքի տոմսակը լրիվ անվճար է[9]։
Սկսած 2002 թվականից, երկու տարին մեկ, թանգարանը հանձնում է Սմիթսոնյան մրցանակ՝ ֆիլատելիայի ոլորտում հաջողությունների համար (Smithsonian Philatelic Achievement Award)[12]:
2009 թվականի սեպտեմբերին Ազգային փոստային թանգարանը ստացավ ութ միլիոն ամերիկյան դոլար նվեր ամերիկացի ֆինանսիստ Բիլ Գրոսի կողմից՝ թանգարանը ընդլայնելու նպատակով[13]։
Թանգարանի շինության մեջ է գտնվում նաև ԱՄՆ-ի աշխատանքային վիճակագրության բյուրոյի գլխավոր օֆիսը, որն ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության ենթակայության տակ է գտնվում։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Канал Ազգային փոստային թանգարանը «YouTube» կայքում, զանազան տեսանյութերի հավաքածու[14] |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային փոստային թանգարան (ԱՄՆ)» հոդվածին։ |
|