Աթուսա Պուրկաշյան | |
---|---|
Պետություն(ներ) | Իրան |
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 16, 1988 (36 տարեկան) |
Ծննդավայր | Թեհրան, Իրան |
Կոչում | կանանց գրոսմայստեր[1] և կանանց միջազգային վարպետ |
Ներկայիս վարկանիշ | 2271 |
ՖԻԴԵ համար | 12502014 |
365chess | Atousa_Pourkashiyan |
Chesstempo համար | 167703 |
ICCF համար | 167703 |
Մասնակցել է | Ամառային ասիական խաղեր 2006, Ամառային ասիական խաղեր 2010, Կանանց շախմատային օլիմպիադա 2000[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2002[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2004[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2006[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2008[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2010[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2012[2], Կանանց շախմատային օլիմպիադա 2014[2] և Կանանց շախմատային օլիմպիադա 2016 |
Մարզական ակումբ | Համբուրգեր ՍԱ |
Atousa Pourkashiyan Վիքիպահեստում |
Աթուսա Պուրկաշյան (պարս.՝ آتوسا پورکاشیان, մայիսի 16, 1988, Թեհրան, Իրան), հայկական արմատներով իրանցի շախմատիստուհի[3], կանանց գրոսմայստեր (2009)[4]։
Աթուսան երկու անգամ նվաճել է մեդալ շախմատի կանանց պատանեկան առաջնությունում․2000 թվականին մինչև 12 տարեկանների մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել, իսկ 2002 թվականին մինչև 14 տարեկանների մրցաշարում՝ բրոնզե։ Վեց անգամ դարձել է շախմատի կանանց Իրանի չեմպիոնուհի (2007, 2008, 2009, 2011, 2013, 2014)։ Երկու անգամ շախմատի Ասիայի կանանց անհատական առաջնությունում նվաճել է մեդալ՝ 2010 թվականին ոսկե, իսկ 2014-ին՝ արծաթե[5][6]։
Մասնակցել է շախմատի կանանց աշխարհի առաջնությունների
Ներկայացրել է Իրանը 9-րդ շախմատի օլիմպիադայում։ Ասիայի թիմային առաջնությունում մասնակցել է յոթ անգամ (2000—2016)։ Թիմային առաջնություններում նվաճել է երկու բրոնզե մեդալ(2009, 2014)։ Սնհատական խաղերում նվաճել է մեկ արծաթե (2009) և երեք բրոնզե մեդալներ[11]։ 2010 թվականին Ասիական խաղերում մասնակցել է կանանց թիմային մրցաշարին[12], տղամարդկանց թիմային մրցաշարին Ասիական խաղերում մասնակցել է 2006 թվականին և թիմը նվաճել է բրոնզե մեդալ[13]։
Աթուսա Պուրկաշյանի ամուսինն է ԱՄՆ-ի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հիկարու Նակամուրան։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 26-ին[14]։
Աթուսան ամուսինը ամերիկացի գրոսմայստեր, ԱՄՆ հնգակի չեմպիոն Հիկարու Նակամուրան է։ Իրենց ամուսնության մասին նրանք հայտարարել են Chess.com-ի միջոցով։ 2022 թվականի դեկտեմբերին նա իր ֆեդերացիան Իրանից փոխեց Միացյալ Նահանգներ, որտեղ այժմ ապրում է[15]։