Ալբեր-Շառլ Լեբուր ֆր.՝ Albert Lebourg | |
---|---|
![]() | |
Ի ծնե | ֆր.՝ Albert Marie Lebourg |
Ծնվել է | փետրվարի 1, 1849[1][2][3][…] |
Ծննդավայր | Մոնտֆոր-սյուր-Ռիզլը |
Վախճանվել է | հունվարի 6, 1928[1][4][5][…] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ռուան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | École régionale des beaux-arts de Rouen? |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ, Պոստիմպրեսիոնիզմ և Rouen School? |
Ժանր | բնանկար |
Ուշագրավ աշխատանքներ | Q17490622?, Q17490893? և Q17490894? |
Ուսուցիչ | Gustave Morin? |
Աշակերտներ | Robert Antoine Pinchon? և Marie Duret? |
Ներշնչվել է | Jean Seignemartin? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա, Ֆրանսիացի նկարիչների միություն և Société des peintres orientalistes français? |
![]() |
Ալբեր-Շառլ Լեբուր (ֆր.՝ Albert-Charles Lebourg, փետրվարի 1, 1849[1][2][3][…], Մոնտֆոր-սյուր-Ռիզլը - հունվարի 6, 1928[1][4][5][…], Ռուան), ֆրանսիացի նկարիչ, իմպրեսիոնիզմի և պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Ներկայացնում է բնանկարի ռուանյան դպրոցը։ Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ է։
Ծնվել է Ֆրանսիայի Մոնֆոր սյուր Ռիլ փոքրիկ քաղաքում։ Լեբուրը սովորել է ճարտարապետ Դրուենի արվեստանոցում, այնուհետև` Ռուանի գեղարվեստի դպրոցում։ 1867 թվականին այցելում է Փարիզյան սալոն, որտեղ ծանոթանում է Գյուստավ Կուրբեի, Մանեի աշխատանքներին, որոնք մեծ ազդեցություն են թողնում նկարչի վրա։ 1872-1876 թվականներին ապրում է Ալժիրում` դասախոսելով տեղի Գեղարվեստի ընկերությունում։ 1877 թվականին Լեբուրը վերադառնում է Փարիզ, որտեղ ծանոթություն է հաստատում մի շարք իմպրեսիոնիստների հետ` Էդգար Դեգա, Կլոդ Մոնե, Ալֆրեդ Սիսլեյ։ Լեբուրը երկու անգամ` 1879 թվականին և 1880 թվականին իր աշխատանքները ներկայացնում է իմպրեսիոնիստների կազմակերպած ցուցահանդեսին։ 1886-1895 թվականներին ապրում է Փարիզում` ամեն տարի ցուցադրելով իր աշխատանքները Սալոնում։ Հետագայում շատ է ճանապարհորդում Եվրոպայում, լինում է Հոլանդիայում, Անգլիայում, Շվեյցարիայում։
1896 թվականին Մանչինի պատկերասրահում կազմակերպվում է Լեբուրի աշխատանքների ցուցահանդեսը։ 1900 թվականին նկարիչը մասնակցում է Համաշխարհային ցուցահանդեսին։ 1903 թվականին դառնում է Պատվավոր Լեգեոնի շքանշանի ասպետ։
Նկարչի նրա կարիերան ավարտվում է 1921 թվականին, քանի որ հաշմանդամության պատճառով այլևս չի կարողանում ստեղծագործել։ Մահացել է 1928 թվականի հունվարի 7-ին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեր-Շառլ Լեբուր» հոդվածին։ |
|