![]() ֆր.՝ Alain Berberian | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 2, 1953[1] |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան[2] |
Մահացել է | օգոստոսի 22, 2017[3][4][1][…] (64 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[5] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտացում | կինոռեժիսոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0073322 |
Ալեն Բերբերյան (Alain Berberyan, հուլիսի 2, 1953[1], Բեյրութ, Լիբանան[2] - օգոստոսի 22, 2017[3][4][1][…], Փարիզի 18-րդ շրջան, Փարիզ[5]), հայկական ծագում ունեցող ռեժիսոր, սցենարիստ։ Նկարահանել է արկածային և կատակերգական ժանրի ֆիլմեր։
Ա. Բերբերյանը կոմիքսների հանրահռչակ հեղինակ Շարլ Բերբերյանի եղբայրն է։
Ալեն Բերբերյանն իր ստեղծագործական կենսագործունեությունը սկսել է ֆրանսիական «Կանալ պլյուս» (Canal+, Փարիզ) հեռուստաընկերությունում՝ 15 տարի շարունակ աշխատելով որպես զվարճալի ծրագրերի եթերային խմբագիր։ 1989 թվականից սկսել է նկարահանել հեռուստասերիալներ և հեռուստաշոուներ։
Ալեն Բերբերյանի առաջին ֆիլմը «Վախի քաղաքը» ընտանեկան ոճի կինոկատակերգությունն է (1997 թ.)։
Ալեն Բերբերյանը հայտնի է որպես աշխույժ և սրընթաց տեմպերով զարգացող սյուժեներով կինոկատակերգությունների հեղինակ, որոնցում առկա է նաև սատիրայի և վառ արտահայտված ռեալիզմի ոգին։ Այդօրինակ ֆիլմերից են՝ «Պապարացցի» (1998 թ.) և «Կորսիկացին» (2004 թ.) կինոկատակերգությունները։
2000 թ. Բերբերյանը նկարահանեց «Վեց» թրիլլերն՝ ըստ Ժան-Յուգ Օպելի (Jean-Hughes Oppel) վեպի։
«Կարիբյան ծովահենները» հայտնի ֆիլմի թեմատիկ մշակման փաստացի շարունակությունը դարձավ Ա. Բերբերյանի «Գանձերի կղզին» (2007 թ.) արկածային ֆիլմը, որը ռեժիսորը նկարահանեց հունգարացի և անգլիացի կինոնկարահանողների հետ համատեղ։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեն Բերբերյան» հոդվածին։ |
|