Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Ալեքսեյ Դավիդով | |
---|---|
Ծնվել է | 1867 նոյեմբերի 08 Մոսկվա, Ռուսաստան Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 5, 1940 ԳերմանիաԲեռլին, Գերմանիա Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Գերեզման | Berlin-Tegel Russian Orthodox Cemetery |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, գործարար |
Գործիքներ | թավջութակ |
Գործունեություն | 1867-1940 |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1891)[1] |
Ամուսին | Eugenia Eduardova? |
Alexei Davidov Վիքիպահեստում |
Ալեքսեյ Ավգուստովիչ Դավիդով (ռուսերեն՝ Давидов, Алексей Августович, 1867, օգոստոսի 23, Մոսկվա - 1940, մարտի 5, Բեռլին), ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար։
Ծնվել է 1867 թվականին Մոսկվայում, մաթեմատիկոսի և մեխանիկի ընտանիքում։ 1891 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ բաժինը և Պետերբուրգի կոնսերվատորիայի թավջութակի և կոմպոզիտորի բաժինը։ Ծառայել է Ֆինասների Նախարարության վարկային մասով Հատուկ բաժանմունքում։ 1890-ականների վերջից Պետերբուրգի միջազգային բանկի վստահելի խորհրդատու։ Հետո աշխատել է Մասնավոր առևվտրային բանկում (կառավարելով այն 1909 թվականից մինչև 1917 թվականը)։ Եղել է բանկի հետ կապված ոսկու, քարածխի արդյունաբերության, մեքենաշինական և այլ բնգավառների բազմաթիվ ձեռնարկությունների անդամ և նախագահ։ Եղել է 1886 թվականի էլեկտրական լուսավորության միության խորհրդի անդամ, Բաքվում էլեկտրակայաններ կառուցող էլեկտրական ուժի միության կառավարիչների խորհրդի անդամ։ Որպես անձնական բանկի ղեկավար, որը ինքնուրույն գործում էր Ռուս-Ասիական բանկի հետ, մասնակցում էր միացյալ մենաշնորհների ստեղծմանը։ Խորհրդի անդամ էր Սանկտ Պետերբուրգի ֆոնդային բորսայում։ 1913 թվականին ստացել է պետական խորհրդականի դասային աստիճան։
1917 թվականից հետո աքսորի մեջ է։
1922 թվականի փետրվարի 24-ին Բեռլինում միանում է մասոնների խմբին։
Մահացել է 1940 թվականին, Բեռլինում։