Գյուղ | ||
---|---|---|
Ալմշկա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Բաբերդի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը), այլք | |
Տեղաբնականուն | ալմշկացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ալմշկա, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բաբերդի գավառակում։ Գտնվում էր Բաբերդ քաղաքից 10-11 կմ արևելք՝ Ճորոխ գետի ձախ ափին։
1872-1873 թթ.-ին ուներ 5 տուն հայ և 10 տուն թուրք բնակիչ։ 1909 թ.-ին ուներ 9 տուն հայ և 17 տուն այլազգի բնակիչներ։
Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներն ու հողագործությունն էր։
Ալմշկան ուներ Ս. Նշան անունով եկեղեցի[1]։