Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անձնական տվյալներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծնվել է | 1993, սեպտեմբերի 17 Բրայթոն, Մեծ Բրիտանիա | |||||||||
Ազգություն | Բրիտանացի | |||||||||
Կայք | https://www.youtube.com/user/PointlessBlog | |||||||||
ՅուԹյուբյան տվյալներ | ||||||||||
Կեղծանուն | ThePointlessBlog | |||||||||
Գործունեության տարիներ | 2009 - այսօր | |||||||||
Բաժանորդներ | 5 մլն | |||||||||
Դիտումներ | 400 մլն | |||||||||
Play buttons
|
Ալֆի Դեյս (անգլ.՝ Alfie Deyes, սեպտեմբերի 17, 1993, Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի բլոգեր, գրող։ Նա ունի 3 ալիք ՅուԹյուբում՝ PointlessBlog, PointlessBlogVlogs և PointlessBlogGames: 2014 թվականից նա թողարկեց 2 գիրք "The Pointless Blog" անունով։
Ալֆին սկսեց իր PointlessBlog ալիքը ՅուԹյուբում 2009 թվականին։ 2015 թվականի տվյալներով նրա ալիքը ուներ 5 միլիոն հետևորդ և 400 միլիոն դիտում։ Նրա 2-րդ ալիքը ունի ավելի քան 3 միլիոն հետևորդ և 250 միլիոն դիտում։ Բացի դրանից նա ունի 2 միլիոն հետևորդ Թվիթերում և 2 միլիոն Ինստագրամում։ 2013 թվականի դեկտեմբերին Yahoo! News-ը անվանեց նրան ինտերնետի 12 լավագույն ձեռներեցներից մեկը, իսկ 2014 թվականին նրա լուսանկարը տեղադրվեց Company ամսագրի շապիկին, որպես ՅուԹյուբի լավագույն սերունդ։
Դեյսը համագործակցում է մի շարք ուրիշ ՅուԹյուբերների հետ, որոնք են Տանյա Բյորը, Լոուրենս Փենթլենդը, Գրեյս Հելբիգը, Թայլեր Օքլի, Թրոյ Սիվան, Միրանդա Սինգս, Զոի Սագ և Ջո Սագ։ Նա նաև մի քանի վիդեո նկարեց Արիանա Գրանդեյի հետ The You Generation Network-ի համար։
2013 թվականին Դեյսը եղել է «Guinness World Records OMG!» նախագծի մասնակից և մի քանի համաշխարհային ռեկորդ է սահմանել, որոնցից է " երեսուն վայրկյանում ամենից շատ թևնոց հագնել" ։
2015 թվականին Դեյսը ընդգրկվել է Բրիտանիայի ամենից ազդեցիկ մարդկանց թոփ ցուցակում։
Գրքի շարունակությունը թողարկվեց 2015 թվականի մարտի 26-ին։
2014 թվականին Դեյսը միացավ Band Aid 30 խմբին և ներկայացրեց «Do They Know It’s Christmas?» սինգլը, որպեսզի փող հավաքվի և ուղղի Էբոլա հիվանդության բուժմանը։
Դեյսը մտնում էր «YouTube Boyband» խմբի մեջ, որը բարեգործական ակցիա էր կազմակերպել և այդ ակցիայի մասին գրվել է The Guardian թերթում։
2014 թվականի նոյեմբերին Դեյսը հյուրնըկալվեց The Radio 1 Breakfast Show Մարկուս Բաթլերի հետ հաղորդմանը։
Տվյալ պահին Դեյսը ունի ընկերուհի, ում անունն է Զոի Սագ, ավելի հայտնի որպես Զոելլա։
2014 թվականին Դեյսը պայմանագիր կնքեց Blink Publishing ընկերության հետ «The Pointless Book» գրքի համար, որը թողարկվեց այդ թվականի սեպտեմբերին։ Գիրքը և ամսագիր էր, և նոթատետր և գիրք։
Տարի | Առաջադրում | Մրցանակ | Արդյունք |
---|---|---|---|
2014 | «Ariana Does My Makeup» Արիանա գրանդեյի հետ | Teen Choice Award for Choice Web Collaboration | Առաջադրում |
2015 | Nickelodeon Kid's Choice Awards | Ամենից սիրելի բրիտանական բլոգեր | Առաջադրում |
2015 | Radio 1 Teen Choice Awards | Լավագույնք բրիտանական վլոգեր | Առաջադրում |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆի Դեյս» հոդվածին։ |
|