Ալֆրեդ Մեսել գերմ.՝ Alfred Messel | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 22, 1853[1][2][3][…] |
Ծննդավայր | Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն |
Վախճանվել է | մարտի 24, 1909[1][2][3][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Գերեզման | Սուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն[4] |
Մասնագիտություն | ճարտարապետ, համալսարանի դասախոս և ռազմական գործիչ |
Քաղաքացիություն | Հեսսենի մեծ դքսություն |
Կրթություն | Ludwig-Georgs-Gymnasium? (1872), Kunsthochschule Kassel? և Bauakademie? (1878) |
Անդամակցություն | Architekten- und Ingenieur-Verein zu Berlin? և Պրուսիայի արվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Unterrichtsanstalt des Kunstgewerbemuseums Berlin? |
Պարգևներ | |
Alfred Messel Վիքիպահեստում |
Ալֆրեդ Մեսել (գերմ.՝ Alfred Messel, հուլիսի 22, 1853[1][2][3][…], Դարմշտադտ, Հեսսենի մեծ դքսություն - մարտի 24, 1909[1][2][3][…], Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի ճարտարապետ։ Նա հայտնի է ինչպես իր բուրժուական խոշորագույն առանձնատներով, այնպես էլ իր համեստ բազմաբնակարան բնակելի տներով։
Մեսելը ծնվել է Դարմշտադտում` բանկիրի ընտանիքում։ Դեռ դպրոցում սովորելու ժամանակ ընկերանում է Լյուդվիգ Հոֆմանի հետ՝ ապագա քաղաքի շինարարության հարցերով խորհրդականի հետ։ 1873 թվականին Մեսելը սկսում է իր ուսումը Կասելի գեղարվեստի ակադեմիայում, իսկ 1874-ից մինչև 1878 թվականը ուսումնասիրում է ճարտարապետություն Բեռլինի շինարարական ակադեմիայում։ 1904 թ. դառնում է Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ 1906 թվականին նա ստանում է Դարմշտադտի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։
Մեսելի գլխավոր ստեղծագործությունը համարվում է «Վերտխամը», որը կառուցվել է 1896-1906 թվականներին մի քանի փուլով Լայպցիգի փողոցում և էական ազդեցություն է ունեցել իր ժամանակի ճարտարապետության զարգացման վրա։ Այն նաև համարվում է «տաճարի պահանջման» նախատիպ, որը մեկ ընտանիքի տակ էր համախմբում տարբեր ապրանքներ, շքեղ կահավորումներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դեպարտամենտը ունեցել է մեծ վնասներ։ Փլատակները ապամոնտաժվել են 1955 թվականին, և տեղը կառուցվել է Բեռլինի սահմանային պատը։ Ալֆրեդ Մեսելի նախաձեռնությամբ կառուցվել է Պերգամոն թանգարանը՝ Բեռլինի թանգարանային կղզում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Մեսել» հոդվածին։ |
|