![]() | |
Անունով | Ակադեմիայի պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղանք | Վենետիկ |
Տեսակ | կամարաձև կամուրջ, հետիոտնային կամուրջ և Bridges in Venice? |
Նյութ | փայտ |
Թռիչքների քանակ | 1 |
Հատում է | Մեծ ջրանցք |
Երկարություն | 48 մետր |
Բացման տարեթիվ | 1933 |
![]() | |
![]() |
Ակադեմիայի կամուրջ (իտալ.՝ Ponte dell'Accademia), Վենետիկի Մեծ ջրանցքի չորս կամուրջներից մեկն է։ Անվանվել է Վենետիկի գեղարվեստի ակադեմիայի պատվին։ Ակադեմիան 1907-2004 թվականներին Վենետիկի Ակադեմիայի պատկերասրահի հետ միասին տեղակայված են եղել «Scuola della Carità» շենքում, որտեղ էլ այժմ գտնվում է ակադեմիայի պատկերասրահը։ Կամուրջն Ակադեմիայի պատկերասրահը միացնում է Սան Մարկո շրջանի հետ[1]։
Կամուրջը նախատեսվել է կառուցել դեռևս 1488 թվականին։ Քաղաքային խորհրդում պրովեդիտոր Լուկա Տրումն առաջարկել է Մեծ կանալի վրա կառուցել երկու կամուրջ, մեկը՝ նշված վայրում, մյուսը՝ Սանտա Սոֆիայում։ Նրա առաջարկը ծիծաղ է առաջացրել խորհրդի անդամների մոտ, և հարցը քվերակության չի դրվել։ Ալֆրեդ Վևիլի նախագծով ստեղծված պողպատե կոնստրուկցիայով կամուրջը բացվել է 1854 թվականի նոյեմբերի 20-ին[2], սակայն քանդվել է և փոխարինվել Էուժենիո Միոցցիի նախագծով ստեղծված փայտե կամրջով, որը բացվել է 1933 թվականին[3]։
Երկրորդ կամուրջը, գտնվելով վատ վիճակում, 1985 թվականին փոխարինվել է ներկայիս կամրջով։ 2011 թվականին առաջ է քաշվել կամուրջը փոխարինելու հարցը[4]։
Սիրահարները «սիրային կողպեքներ» են ամրացնում կամրջի մետաղական ձողերի վրա, սակայն Վենետիկի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում դրա դեմ[5]։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակադեմիայի կամուրջ» հոդվածին։ |
|