Գյուղ | |||
---|---|---|---|
Ակնաղբյուր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Տավուշ | ||
Համայնք | Տավուշի մարզ և Իջևանի շրջան | ||
Գյուղապետ | Կարեն Դոլմազյան | ||
Հիմնադրված է | 451 թ. | ||
Այլ անվանումներ | Մորուտ, Ներքին Աղդան | ||
Մակերես | 5,8 կմ² | ||
ԲԾՄ | 683 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | ▲509 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ակնաղբյուրցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Ակնաղբյուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզում։
Խորհրդային ժամանակաշրջանում՝ մինչև 1967 թվականիի մայիսի 25-ը, կոչվել է Ներքին Աղդան, ապա՝ մինչև 1970 թվականի նոյեմբերի 11-ը՝ Մորուտ[2]։
Բնակավայրը գտնվում է Աղստև գետի ձախափնյակում՝ ծովի մակարդակից 650 մետր բարձրության վրա։ Ունի 5,8 կմ2 տարածք։ Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է 11 կմ դեպի հյուսիս, մայրաքաղաք Երևանից՝ 146 կմ։
Ակնաղբյուրը գտնվում է բարեխառն գոտում՝ ամռանը միջին ջերմաստիճանը + 23 °C է, ձմռանը՝ -1 °C։
Ակնաղբյուրի հարավային մասում գտնվում է մի սրբատեղի՝ մի դարավոր կաղնու ծառ։ Ըստ ավանդույթի ծառը տնկել է Վարդան Մամիկոնյանը 450 թվականին, երբ վերադառնում էր Խաղխաղի հաղթական ճակատամարտից։ Սակայն 1978 թվականին կաղնին տապալվեց, ընկած կաղնու կողքին Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը մի նոր կաղնի տնկեց։
Ակնաղբյուր գյուղի տարածքում առկա են մի շարք պատմամշակութային հուշարձաններ, որոնց մի մասը ընդգրկված են Հայաստանի հուշարձանների պետական ցանկում։ Հաշվառված հուշարձանները չորսն են՝ գյուղի արևմտյան եզրին՝ ճանապարհի երկու կողմում տարածվող և 13-ից 20-րդ դարերով թվագրվող գերեզմանոցը, այնտեղ գտնվող և մարդու պատկերաքանդակ պատկերող 13-րդ դարի խաչքարը, Վարդան Մամիկոնյանի տնկած կաղնու ծառի մոտ տեղադրված և 1301 թվականով թվագրվող թևավոր խաչքարը, 1970 թվականին գյուղի մեջ կառուցված և Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշարձանը[3]։
Ըստ որոշ աղբյուրների՝ Ակնաղբյուրի հին բնակիչները եղել են Արցախի Աղդամ բնակավայրից, որի պատճառով կոչվում էր Ներքին Աղդան։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ակնաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 509, առկա բնակչությունը՝ 473 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ և մեղվաբուծությամբ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնաղբյուր (Տավուշի մարզ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 227)։ |
|