Գյուղ | |||
---|---|---|---|
Ակնաշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արմավիրի | ||
Գյուղ | Արմավիրի մարզ և Էջմիածնի շրջան | ||
Գյուղապետ | Դրաստամատ Կանայան | ||
Մակերես | 4.52 կմ² | ||
ԲԾՄ | 850 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲1569 մարդ (2011)[1] | ||
Ազգային կազմ | Հայեր, | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | Խաթունարխցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 (23) | ||
Փոստային ինդեքս | 1112[2] | ||
|
Ակնաշեն (նախկին անվանումը՝ Վերին Խաթունարխ), գյուղ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից մոտ 6 կմ հարավ։ Տեղակայված է մարզկենտրոն Արմավիրից 34 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 835 մ բարձրության վրա։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ակնաշենի մշտական բնակչությունը կազմել է 1569, առկա բնակչությունը՝ 1388 մարդ[3]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1828-1829 թվականներին գաղթել են Խոյից, որոշ թվով բնակիչներ այստեղ են գաղթել նաև Սուրմալուից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։
Ակնաշենի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Գյուղի տարածքում են գտնվում Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցին և մ. թ. ա. 6-րդ -5-րդ հազարամյակի «Հին Ակնաշեն» բնակատեղին[7], մ. թ. ա. 4-րդ-3-րդ հազարամյակի դամբարանադաշտը։
|