Ակոշուա Բուսիա անգլ.՝ Akosua Busia | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1966[1][2] (58 տարեկան) |
Ծննդավայր | Գանա |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց |
Քաղաքացիություն | Գանա |
Մասնագիտություն | դերասանուհի, սցենարիստ, գրող, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, վիպասան և կինոռեժիսոր |
Ընտրանի | Ashanti?, The Final Terror?, Լուիզիանա, Badge of the Assassin?, The Color Purple?, Crossroads?, Low Blow?, Native Son?, Saxo?, The Seventh Sign?, New Jack City?, Rosewood?, Mad City? և Tears of the Sun? |
Ծնողներ | հայր՝ Kofi Abrefa Busia?[3] |
Ամուսին(ներ) | Ջոն Սինգլթոն[4] |
Պարգևներ և մրցանակներ | |
Ակոշուա Բուսիա (անգլ.՝ Akosua Gyamama Busia, դեկտեմբերի 30, 1966[1][2], Գանա)[5][6], գանացի դերասանուհի, կինոռեժիսոր, գրող, երգերի հեղինակ։ Ապրում է Մեծ Բրիտանիայում; Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «The Color Purple» ֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Նեթի Հարիսի դերը վարպետորեն ու տպավորիչ կատարելու շնորհիվ։
Ակոշու Բուսիան դուստրն է Ուենչի արքայատոհմի իշխան Քոֆի Աբրեֆա Բուսիայի, ով 1969-ից մինչև 1972 թվականը եղել է Գանայի Հանրապետության վարչապետը[7][8]։ Ակոշուան ինքն էլ իշխանուհու տիտղոս ունի։ Նրա քույրը՝ Աբենա Բուսիան, բանաստեղծուհի է, ակադեմիկոս և անգլերենի պրոֆեսոր Ռութգերս համալսարանում[9], 2017 թվականին էլ նշանակվել է Գանայի դեսպան Բրազիլիայի Հանրապետությունում։
Ակոշուան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Գանայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լոնդոնի բեմական խոսքի և դրամատիկական արվեստների կենտրոնական դպրոցը։ Դերասանական իր կարիերան սկսել է 16 տարեկանից. առաջին դերը եղել է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը[10] Օքսֆորդի համալսարանում, որտեղ այդ ժամանակ սովորում էին իր քույրերը[10]։
Կինոյում Ակոշուայի խաղացած բազմաթիվ դերերից հիշարժան են հատկապես Բեսին՝ Ռիչարդ Ռայթի «Տեղաբնիկի տղան» վեպի հիման վրա 1986 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմում (Ջերալդին Փեյջի և Մեթ Դիլոնի խաղընկերությամբ), Նեթին՝ Սթիվեն Սփիլբերգի նկարահանած «Մանուշակագույնը» («The Color Purple», Դենի Գլովերի և Վուփի Գոլդբերգի խաղընկերությամբ, 1985 թ.)[11], Ռութը՝ Badge of the Assassin-ում (1985), Ջուելը՝ Ջոն Սինգլտոնի Rosewood-ում (1997)[12], Փեյշընսը՝ Անտուան Ֆուկուայի «Արևի արցունքները» (Tears of the Sun, 2003)[13] ֆիլմում, «Դժվար դասեր» (Hard Lessons, 1986 թ.) ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը (Դենզել Վաշինգտոնի և Լին Ուիթֆիլդի խաղընկերությամբ)[14]։ Դրվատանքի է արժանացել նաև նրա դերակատարումը ER հեռուստասերիալում[8]։
Գրականության ասպարեզում Բուսիայի նշանակալից աշխատանքներից են The Seasons of Beento Blackbird վեպը (Washington Square Press, 1997, 9780671014094)[15][16], Թոնի Մորիսոնի Beloved վեպի հիման վրա ստեղծված սցենարը (երկու այլ հեղինակների մասնակցությամբ), որը հիմք է ծառայել 1998 թվականին կինոռեժիսոր Ջոնաթան Դեմիի նկարահանած նույնանուն ֆիլմի համար[17], Սթիվի Վոնդերի հեղինակակցությամբ գրած «Moon Blue» երգը, որը տեղ է գտել 2005 թվականին վերջինիս թողարկած «A Time 2 Love» ալբոմում[18], «Mama» պոեմը, որը զետեղվել է 2019 թվականին լույս ընծայված New Daughters of Africa անթոլոգիայում[19]։
Բուսիայի հիշարժան ստեղծագործություններից է նաև իր հոր մասին 2008 նկարահանած The Prof. A Man Remembered. Life, Vision & Legacy of K.A. Busia.[20]:
18 տարի ձգված ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր դստերը մեծացնելու հետ, Բուսիան 2016 թվականին վերադարձել է դերասանական աշխատանքի Բրոդվեյում (խաղացել է Դենի Գուրիրայի Eclipsed թատերգությունում)[21]։ Թատերական տպավորիչ դերակատարումների համար նա արժանացել է Obie մրցանակի։
1996 թվականի հոկտեմբերի 12-ին Ակոշուա Բուսիան ամուսնացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Սինգլտոնի հետ, ումից ունեցել է մեկ դուստր (Հադար Բուսիա-Սինգլտոն, ծնված 1997 թ. ապրիլի 3-ին)։ 1997 թվականի հունիսի 15-ին ամուսնալուծվել են։ Նրանց դուստրը դպրոց հաճախել է Գանայում, ապա մեկնել է ԱՄՆ[8][17]։
Ակոշուան քրոջ՝ Աբենա Բուսիայի հետ հիմնել է միջազգային հիմնադրամ, որի նպատակն է «աջակցություն ապահովել ձախողության հանդիպածներին, սակավ ապահովվածներին» ("to provide assistance to the disadvantaged")[22]:
Տարին | Ֆիլմի վերնագիրը | Դերը | Նշումներ |
---|---|---|---|
1979 | Աշանտի | Սենուֆո ցեղի աղջիկ | |
1983 | Վերջին ահաբեկությունը | Վանեսա | |
1984 | Լուիզիանա | Այվի | Հեռուստաֆիլմ |
1985 | Badge of the Assassin | Ռութ | Հեռուստաֆիլմ |
1985 | Մանուշակագույնը | Նեթի Հարիս | |
1986 | Խաչմերուկներ | Պանսիոնատի կին | |
1986 | Low Blow | Քարմա | |
1986 | Դժվար դասեր (a.k.a. The George McKenna Story | Սինթիա Բայերս | |
1986 | Տեղաբնիկի տղան | Բեսի | |
1988 | Saxo | Puppet | |
1988 | Յոթերորդ նշանը | Փենի Ուոշբըրն | |
1991 | New Jack City | Դատարանի դահլիճի հանդիսական | |
1997 | Rosewood | Ջուել | |
1997 | Ցնորված քաղաքը | Դայանա | |
1997 | Ill Gotten Gains | Ֆեյ | |
2003 | Արևի արցունքները | Փեյշընս | |
2007 | Ascension Day | Չերի |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակոշուա Բուսիա» հոդվածին։ |
|