Ահմադ ալ-Խամիսի արաբ․՝ أحمد الخميسي | |
---|---|
Ծնվել է | հունվարի 28, 1948 (77 տարեկան) |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Այն Շամս համալսարան |
Ահմադ Աբդ ալ-Ռահման ալ-Խամիսի (ամբողջական անունը՝ անգլ.՝ Ahmad Al-Khamisi, հունվարի 28, 1948, Կահիրե, Եգիպտոս[1]), եգիպտացի լրագրող և գրող։
Ահմադ ալ-Խամիսին ծնվել է 1948-ի հունվարի 28-ին Կահիրեում՝ կիրթ ընտանիքում։ Մայրը ուսուցչուհի էր, իսկ հայրը՝ Աբդ ար-Ռահման ալ-Խամիսին՝ եգիպտացի հայտնի բանաստեղծ և լրագրող։
Ահմադ ալ-Խամիսին լրագրողի գործունեությունը սկսել է 1964 թվականին[1]։ Արդեն 1965 թվականին «Sabah Al-Kheer» («Բարի լույս») և «Al-Qessa» ամսագրերում տպագրվել են ալ Խամիսիի առաջին ստեղծագործությունները։ Այդ ժամանակ հայտնի գրականագետ Յուսուֆ Իդրիսը ալ-Խամիսիին ներառել է «Al-Kateb» ամսագրում։
Ահմադ ալ-Խամիսիի «Երազանքներ, Թռչուն, Կառնավալ» պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1967 թվականին։ Նա իրեն փորձել է նաև կինոարվեստում՝ գրելով «Պատկառելի ընտանիքներ» ֆիլմի (1968) սցենարը։
1968 թվականի փետրվարին Ահմադ ալ-Խամիսին ձերբակալվել է ուսանողական ցույցին մասնակցելու համար, նրան դատապարտել են և երկուսուկես տարի բանտ նստեցրել։ 1971 թվականին Ահմադ ալ-Խամիսին ազատ է արձակվել։
1972 թվականին տեղի է ունեցել ալ Խամիսիի գործունեության կտրուկ շրջադարձը, որը մեծամասամբ որոշել է նրա հետագա ճակատագիրը՝ նա լքել է Եգիպտոսը և ուսումը շարունակելու նպատակով մեկնել ԽՍՀՄ։ Այնտեղ՝ Մոսկվայի պետական համալսարանում, վարժ տիրապետել է ռուսերենին և ռուս գրականության ոլորտում ստացել թեկնածուական աստիճան (1992)։
Միևնույն ժամանակ ալ Խամիսին եղել է Աբու Դաբի (Abu Dhabi broadcasting service, 1989-1998) ռադիոծառայության, էմիրաթյան «Al Itihad» թերթի (1991-1998) և եգիպտական «Al-Ahaly» և «Al-Yasar» ամսագրերի թղթակիցը։
Ահմադ ալ-Խամիսին Եգիպտոսի լրագրողների միության և Եգիպտոսի գրողների միության անդամ է[1], տպագրվում է եգիպտական և արաբական մի շարք ամսագրերում՝ առավելապես քաղաքական թեմաներով, ինչպես նաև մշակութային հարցերով։
Ահմադ ալ-Խամիսիի ստեղծագործությունները հիմնականում նովելներ և հասարակական-քաղաքական հրապարակախոսություններ են․
Ահմադ ալ-Խամիսին հայտնի է նաև որպես ռուսական դասական ստեղծագործությունների և հրապարակախոսությունների թարգմանիչ։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)