Գյուղ | |||
---|---|---|---|
Ահնիձոր | |||
Ահնիձոր | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Թումանյան (համայնք) | Թումանյան համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Ահնազար, Ահնիզար, Ահնիզորավար, Անիզոր, Հայնազար, Հայնիզարավար | ||
Մակերես | 31 կմ² | ||
ԲԾՄ | 1500 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 218[2] մարդ (2018) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | ահնիձորցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/474/ | ||
|
Ահնիձոր, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Թումանյան համայնքում[1]։
Մարզկենտրոն Վանաձորից հեռու է 52 կմ հյուսիս-արևելք։ Գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 26 կմ հարավ-արևելք։ Գյուղը տեղակայված է լեռնային անտառապատ վայրում՝ ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները XIX դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատ և Սանահին գյուղերից։ Նրանք հիմնականում վանքի կալվածքները լքած բնակիչներ են եղել։
Գյուղում կա XIII դարի եկեղեցի։ Ահնիձորում է ծնվել գրող Հրանտ Մաթևոսյանը։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ահնիձորի մշտական բնակչությունը կազմել է 218 (110 տղամարդ և 108 կին), առկա բնակչությունը՝ 212 մարդ[3]։ Հիմնադրման պահից ի վեր բնակիչները հայեր են[4], որոնց նախնիները 19-րդ դարի երկրորդ կեսին եկել են Հաղպատից և Սանահինից[5]։
Ահնիձորի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Գյուղատնտեսությունում մեծ բաժին են կազմում խոտհարքերը (317 հա), իսկ հետո վարելահողերը (70 հա)։ Պետական հողերը հիմնականում օգտագործվում են որպես արոտավայրեր, խոտհարքեր՝ կազմելով համապատասխանաբար 762 և 99 հա։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը անասնապահությունն է։ Զբաղվում են խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։ Բացի դրանից զբաղվում են նաև դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 237)։ |