Ահուտի Պրասադ

Ահուտի Պրասադ
տելուգու՝ ఆహుతి ప్రసాద్
Ծնվել էհունվարի 2, 1958(1958-01-02)
ԾննդավայրKoduru, Krishna district, Անդհրա-Պրադեշ, Հնդկաստան
Մահացել էհունվարի 4, 2015(2015-01-04) (57 տարեկան)
Մահվան վայրՀայդարաբադ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ

Ադուսիմիլի Ջանարդհան Վարապրասադ (անգլ.՝ Adusumilli Janardhan Varaprasad, տելուգու՝ అడుసుమిల్లి జనార్ధన వరప్రసాద్, առավել հայտնի է որպես Ահուտի Պրասադ), հնդիկ դերասան։ Մի քանի աղբյուրների համաձայն նկարահանվել է 100-300[1][2] ֆիլմերում` տելուգու, կաննադա, հինդի և թամիլերեն լեզուներով[3]։ Կինոյի արտիստների ակադեմիայում զբաղեցրել է քարտուղարի պաշտոն (անգլ.՝ Movie Artistes Association):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահուտի Պրասադը ծնվել է 1958 թվականի հունվարի 2-ին Անդխարա-Պրադեշ նահանգի Կրիշնա շրջանի Կոդուրու գյուղում, Ադուսիմիլլի Ռամա Ռաո և Խայմավատի ընտանիքում։ Նա դեռ երեխա էր, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Կարնատակա նահանգ։ Քոլեջում սովորելու տարիներին տարվել է դերասանական խաղով և քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է կինոյի և հեռուստատեսության համալսարան (անգլ.՝ Madhu Film and TV Institute of Acting) Հայդարաբադում[4]։

Իր առաջին դերը Պրասադը ստացել է «Ee Prasnaku Baduledi » կինոնկարում, սակայն առաջինը վարձույթի է հանվել «Վիկրամ» ֆիլմը, որտեղ առաջնախաղ է ունեցել Ակինենի Նագարջունը[3]։ Դերասանը ստացել է «Ահուտի» մականունը , համանուն ֆիլմում չարագործի դերը փայլուն կատարելու շնորհիվ[5]:

1980-ականներին իր կարիերայի վաղ փուլերում Պրասադը բացասական դերեր է մարմնավորել, հետագայում նա անցել է կատակերգական դերերի։ Նրա լավագույն ֆիլմերից են Indra (2002), Malliswari (2004), Full Moon (2007) և Bendu Apparao RMP (2009) ֆիլմերը[3]։

«Սիրո շունչ» ֆիլմում դերասանուհի Տաբուի հոր դերը մարմնավոելու շնորհիվ նա դրական արձագանքների է արժանացել։ 2003[6] թվականին «Nasu Ninnu Premistunnanu» ֆիլմում լավագույն բացասական դերի համար Պրասադը արժանացել է Nandi մրցանակի, իսկ լավագույն բնահատուր դերի համար` «Լիալուսին» (2008) ֆիլմում, որտեղ մարմնավորել է հարբեցող տանտիրոջ[7][8]։ Չնայած դերասանը ծնվել է Կրիշնա շրջանում, նա վարպետորեն տիրապետում էր Արևելյան և Արևմտյան Գոդավարի[5] շրջանների արտասանությանը։

2011 թվականին դերասանի մոտ ախտորոշվել է գունավոր քաղցկեղ[4] : Չնայած իր հիվանդությանը` նա մինչև վերջին օրերը շարունակել է նկարահանվել ֆիլմերում։ Նրա կենդանության օրոք թողարկված վերջին ֆիլմը Rowdy Fellow էր, Նառա Ռոխատոյի մասնակցությամբ[2]։ Եվս մի քանի ֆիլմ` Rudramadevi » և «Sankara, թողարկվել են նրա մահից հետո[5]։

Դերասանը ընտանիքի հետ վերջին տարեդարձը նշել է ուրբաթ՝ հունվարի 2-ին[2] : Սակայն շաբաթ օրը` երեկոյան, նրա վիճակը կտրուկ վատթարացել է և նրան տեղափոխել են Կրիշնայի բժշկական գիտությունների ինստիտուտ (անգլ.՝ Krishna Institute of Medical Sciences), որտեղ 2015 թվականի[4] հունվարի 4-ին նա մահացել է։ Ահուտի Պրասադը դիակիզվել է երկուշաբթի՝ Երրագադ թաղամասի դիակիզարանում, այն բանից հետո, երբ հարազատներն ու գործընկերները կատարել են վերջին ծեսը[9]։

Դերասանն ամուսնացած էր Վիժայա Նիրմալայի հետ, նրանք ունեին երկու որդի` Բհարանին և Քարթիկին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Telugu actor Ahuti Prasad dead». Business Standard (անգլերեն). 2015 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Ahuti Prasad Passed Away» (անգլերեն). Gulte.com. 2015 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Film Actor 'Ahuti' Prasad is Dead». The New Indian Express (անգլերեն). 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  4. 4,0 4,1 4,2 «ఆహుతి ప్రసాద్ కన్నుమూత» (թելուգու). Sakshi.com. 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Popular Telugu Actor Ahuti Prasad Dies at 57». Outlook (անգլերեն). 2015 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  6. «Nandi Awards 2002» (անգլերեն). Idlebrain.com. 2003 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Nandi awards 2007 announced» (անգլերեն). Idlebrain.com. 2008 թ․ հունվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  8. «Ahuti Prasad, renowned Telugu actor, died of cancer». The Times of India (անգլերեն). 2015 թ․ հունվարի 4. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
  9. Suresh Kavirayani (2015 թ․ հունվարի 5). «Ahuti Prasad kept cancer a 'secret'». Deccan Chronicle (անգլերեն). Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.