Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղավնաձոր (այլ կիրառումներ)
Աղավնաձոր, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 11 կմ հյուսիս-արևմուտք։ Գտնվում է Մարմարիկ գետի ստորին հոսանքի ձախափնյա դարավանդի վրա։
Գյուղում զարգացած է զբոսաշրջությունը, քանի որ այն ունի գեղատեսիլ վայրեր և գործող բազմաթիվ հանգստյան տներ։
1829 թվականին Աղավնաձորը վերաբնակեցվել է Ալաշկերտի Ղազի գյուղից եկած 28 մարդկանցով, որոնք գաղթել էին ռուս-թուրքական պատերազմից հետո։
Երկրորդ համաշխարհային պատերազմին համայնքից մասնակցել են 300 հոգի, որից 76-ը հետ չեն վերադարձել։ Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղի երիտասարդներից կազմավորվել է «Ալաշկերտ» ջոկատը, որի հրամանատարն էր Զարզանդ Դանիելյանը, ով 1991 թվականին Գետաշենի պաշտպանության մարտերում հերոսաբար զոհվեց։
Նախնիները 1829 թ.-ին գաղթել են Ալաշկերտից։
Աղավնաձորի ազգաբնակչության փոփոխությունը.[2]
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ։
Աղավնաձորն ունի Սուրբ Հովհաննես եկեղեցի (XVII դար)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 247)։
|
|
---|
| Քաղաքներ | | |
---|
| Գյուղեր | |
---|
| Ոչ համայնքային գյուղեր | |
---|
| Ավերակ և լքյալ գյուղեր | |
---|
| |
|