Գյուղ | |||
---|---|---|---|
Աղբերք | |||
ռուս.՝ Агбулаг ադրբ.՝ Ağbulaq | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ, Կրասնոսելսկի շրջան և Նոր Բայազետի գավառ | ||
ԲԾՄ | 2100-2200 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 278[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Աղբերք գյուղ, գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արտանիշ թերակղզու հյուսիսում՝ Արեգունի լեռնաշղթայի հարավարևելյան կողմում։
Բնակավայրի պատմական անվանումը հայտնի չէ։ 19-րդ դարի սկզբներին թուրքական քոչվոր ցեղերը բնակություն են հաստատում գյուղում՝ այն անվանելով մոտակայքում գտնվող ստորջրյա աղբյուրների պատվին՝ Աղբուլախ, որը թուրքերենից թարգմանաբար նշանակում է սպիտակ աղբյուր։ 1991 թվականի ապրիլի 3-ին բնակավայրը պաշտոնապես վերանվանվել է Աղբերք[2][3]։
Աղբերքը գտնվում է Արեգունի լեռների հարավարևելյան մասից դեպի Արտանիշի թերակղզի տանող ճանապարհի վրա՝ մարզկենտրոն Գավառից 68 կմ հյուսիս-արևելք։ Ծովի մակերևույթից բարձր է 2150 մ[2]։
Գրավոր հիշատակություններ գյուղի մասին չեն պահպանվել։ Դա պայմանավորված է նրանով, որ խզվել է կապը բնակավայրի մոռացված բուն հայկական և վերջին 150 տարիների ընթացքում շրջանառվող անվան միջև։ Գրավոր աղբյուրներում Ալբուլաղ անվամբ առաջին անգամ հիշատակվում է 19 դարի առաջին կեսերից, սակայն գյուղում պահպանված նյութական մշակույթի հուշարձանների մնացորդները վկայում են բնակավայրի գոյությունն առնվազն ուշ միջնադարից[4]։
Ըստ պահպանված հայկական գերեզմանական հուշարձանների՝ Աղբերք գյուղը հայաբնակ է եղել 17-18 դարերում։ 1604 թվականից Շահ Աբասի բռնագաղթի հետևանքով գյուղը դատարկվել է բնիկներից։ Հետագայում՝ 1829 - 1830- ական թվականներին գյուղում հաստատվում են Սարուխանից տեղափոխված մի քանի թուրքեր (վերջններիս պատկանող գերեզմանոցում առկա արձանագիր քարերի հնագույնը կրում է հիջրի 1314) Հայտնի էր, որ գյուղաբնակ թուրքերը հետ չէին մնում իրենց ցեղին հատուկ արարքներից։ Նրանք ավերում, թալանում, կողոպտում և սպանում էին շրջանի խաղաղ բնակչությանը, ինչպես նաև ոչնչացնում նրանց ստեղծած արժեքները։ Դեռևս 1862 - 1863 թվականներին շրջանում ուսումնասիրություններ կատարած Մ. Սմբատյանցն այդ ամենի մասին նշում է[5].
Ողորմելի թուրքերը ամեն տեղ կրօնամոլությունը ցույց են տալի, փոխանակ ամաչելոյ՝ որ իրենք աղօթարան չունին, աշխատում են քրիստոնէից աղօթարաններն ջնջել անհետացնել... |
Իրավիճակը նույնն էր նաև 20-րդ դարի սկզբին։ Սևանի ավազանում թուրքերի՝ հաճախակի դարձած ավազակային հարձակումներին վերջ տալու նպատակով 1917 թվականի ամռանը ռուսական բանակը, որոշակի գործողություններ է ձեռնարկում։ 1991 թվականի մայիսին, այստեղ են հաստատվում տեղահանված գետաշենցիները, իսկ 1992 թվականի օգոստոսին՝ արծվաշենցիները։ Աղբերքի ազգաբնակչության փոփոխությունը[6].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 806 | 1229 | 1504 | 1141 | 1563 | 688 | 298 | 278[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, ծխախոտագործությամբ և դաշտավարությամբ։
Գյուղից հյուսիս պահպանված է հայկական հին գերեզմանոց (17-18 -րդ դարեր)։ Վերջին տարիներին կատարված տարաբնույթ աշխատանքների ժամանակ տեղաբնակ հայերը հայտնաբերել են տների և գոմերի որմերում օգտագործված 5 (2-ը արձանագիր) միավոր խաչքար կամ խաչքարի բեկոր։ Ըստ ոճական առանձնահատկությունների՝ բոլորն էլ թվագրվում են 17-18-րդ դարերով։ 1988 թվականից հետո հայկական նոր գերեզմանոց է գոյացել գյուղից մոտ 150 մ արևմուտք[7]։
Գտնվում է Աղբերքից 1,5 կմ արևելք և փռված է գրեթե ցամաքած մի աղբյուրի հարևանությամբ։ Մինչև 17-18-րդ դարեր հայաբնակ գյուղը հետագայում չի բնակեցվել։ Գյուղատեղիի տարածքում պահպանվում են մոտ մեկ տասնյակ զանազան շինությունների հետքեր։ Ողջ մակերեսին առկա է ուշմիջնադարյան խեցեղեն, իսկ գյուղատեղիից արևելք նշմարվում են հողագործ բնակիչների կառուցած սանդղավանդներ[8]։
|