Աճարկուտ, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, Իջևան քաղաքից մոտ 16 կմ հյուսիս-արևմուտք, Քարահան գետի ափին, Ծաղկավան գյուղից 4 կմ հեռու։
Նախկին անվանումներն են՝ Սևքարի անտառտնտեսությանը կից ավան, Սևքարի փայտամշակման գործարանին կից ավան։ Աճարկուտ է կոչվում 1967 թ.-ի մայիսի 25-ից[2]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աճարկուտի մշտական բնակչությունը կազմել է 200, առկա բնակչությունը՝ 187 մարդ[3], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[4].
Բնակչության հիմնական զբաղմունքն է անտառատնտեսությունը։
Աճարկուտի շրջակայքում են գտնվում “Առաքելոց” (XIII դար), “Դեղձնուտ” (X-XVII դարեր), “Կիրանց” (XIV դար) և “Սամսոնի” (XII-XIII դարեր) վանքերը, իսկ հարավային մասում են 1695 թ.-ի Սբ. Աստվածածին եկեղեցին և XIII-XIV դարեր գերեզմանոցը։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 268)։
|
|
---|
| Դիլիջանի տարածաշրջան, Դիլիջան համայնք | | |
---|
| Իջևանի տարածաշրջան | |
---|
| Նոյեմբերյանի տարածաշրջան, Նոյեմբերյան համայնք | |
---|
| Կողբ համայնք | |
---|
| Այրում համայնք | |
---|
| Բերդի տարածաշրջան (Շամշադին), Բերդ համայնք | |
---|
| |
|