Գյուղ | ||
---|---|---|
Ամասիա | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Ամասիա (համայնք)|Ամասիա | |
Համայնքապետ | Ջեմմա Հարությունյան | |
Մակերես | 198.98 կմ² | |
ԲԾՄ | 1870 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 3028[1] մարդ (2019) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 245[2] | |
Փոստային ինդեքս | 2701 | |
| ||
Ամասիա (նախկին անվանումներ՝ Համասիա, Ղուկասյան, Ղուկասյան Ներքին[3]), գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոն Գյումրիից 13 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի աջ ափին։ Ամասիա համայնքի կենտրոն։
Ըստ ավանդույթի՝ գյուղի անվանումը ծագել է Հայկ նահապետի ծոռան Ամասիայի անունից[4]։ Տարբեր ժամանակներում ունեցել է նաև Համասիա, Ղուկասյան, Ղուկասյան Ներքին[3] անուններ։
Տարածքը պատմականորեն Մեծ Հայքի թագավորության Գուգարք նահանգի Աշոցք գավառի մաս է կազմել[4]։ Բնակչության նախնիների մի մասը 1829 թվականին գաղթել է Բասենից, Կարսից և այլ տեղերից[4]։ Մինչև 1920-ականները բուն Ամասիա գյուղը հիմնականում բնակեցված է եղել թյուրքախոս սուննի մուսուլմաններով (ղարափափաղներով)[5][6]։ Հայ բնակիչների թիվը գերազանցել է մուսուլմանների թիվը 1931 թվականին, իսկ ներկայիս Ամասիայի ազգաբնակչությունը ամբողջությամբ հայ է[5]։
Խորհրդային ժամանակաշրջանում եղել է ՀԽՍՀ նախկին Ամասիայի շրջանի վարչական կենտրոն[3]։ 1951–1956 թվականներին գղյուղը պաշտոնապես կոչվել է Ղուկասյան[3]։
Գյուղը կենտրոնն է Ամասիա համայնքի, որն ընդգրկում է Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Կամխուտ, Հովտուն, Ողջի, Հողմիկ, Մեղրաշատ, Ջրաձոր, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Լորասար, Դարիկ, Եղնաջուր, Արավետ, Զարիշատ, Ծաղկուտ, Շաղիկ, Զորակերտ, Բերդաշեն, Երիզակ և Պաղակն գյուղերը։
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ամասիայի մշտական բնակչությունը կազմել է 1532, առկա բնակչությունը՝ 1408 մարդ[7], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և հողամշակմամբ
Ամասիայից հյուսիս-արևմուտք է գտնվում «Ամրաձոր» ամրոցը։ Գյուղից 2 կմ արևմուտք գտնվում է Խարաբալար կոչված լքված գյուղատեղ, որտեղ, ըստ Ամասիայի բնակիչների, անցյալում բնակվել են հույներ[4]։
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամասիա (Շիրակի մարզ)» հոդվածին։ |
|