Գյուղ | ||
---|---|---|
Այգեստան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1831 թ. | |
Մակերես | 2,5 կմ² | |
ԲԾՄ | 860 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | ▼2397 մարդ (2011)[1] | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Ավտոմոբիլային կոդ | 25 | |
| ||
Այգեստան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս։
Գյուղը հիմնադրվել է 1831 թվականին։ Բնակիչների նախնիները եկել են Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից։ Մոտակայքում է գտնվում Բայրամ-Ալի ղշլաղ ավերակ բնակավայրը։
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգեստանի մշտական բնակչությունը կազմել է 2397, առկա բնակչությունը՝ 2262 մարդ[2]։ 1831 թվականից մինչ օրս գյուղի հիմնական բնակիչները հայեր են, որոնց նախնիներն այստեղ են եկել Պարսկահայաստանի Խոյի և Սալմաստի գավառներից 1828-1829 թվականներին[3]։
Այգեստանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են նաև կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։ Պահուստային հողերը նույնպես յուրացվում են որպես այգիներ, վարելահողեր։ Կան նաև արոտավայրեր՝ մոտ 21 հա։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այգեստան (Արարատի մարզ)» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 432)։ |