Այգուտ, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում[2]։
Միափորի լեռների հարավային լանջին, Գետիկի հովտում։ Մարզկենտրոն Գավառից գտնվում է 93 կմ հյուսիս-արևելք։ Այգուտ է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Տեղակայված է ծովի մակերևույթից 1420 մետր բարձրության վրա։ Գյուղը գտնվում է մարզի ամենամեծ անտառում, աչքի է ընկնում հարուստ բուսաշխարհով և մրգատու ծառերով[3]։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Այգուտի մշտական բնակչությունը կազմել է 911, առկա բնակչությունը՝ 776 մարդ[4]։ Գյուղը նախկինում բնակեցված է եղել ադրբեջանցիներով[5]
Այգուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և այգեգործությամբ։
- ↑ 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
- ↑ Գեղարքունիքի մարզի ուղեցույց, 2012 թ
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 20» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2015 օգոստոսի 11-ին.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — 184 p.
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
|