Այն ալ-Բայդա

Քաղաք
Այն ալ-Բայդա
արաբ․՝ عين البيضة‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄուհաֆազաԼաթակիայի մարզ
ՄինտակաԼաթակիայի գավառ
ՆահիյաԱյն ալ-Բայդայի շրջան
ԲԾՄ230 մ
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն1․629 մարդ (2004)
Ազգային կազմարաբներ, ալավիներ
Կրոնական կազմսուննի իսլամ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Այն ալ-Բայդա (Սիրիա)##
Այն ալ-Բայդա (Սիրիա)

Այն ալ-Բայդա (արաբ․՝ عين البيضة‎‎), քաղաքատիպ ավան Սիրիայի Արաբական Հանրապետության արևմուտքում՝ Լաթակիայի մարզում։ Լաթակիայի գավառում համանուն Այն ալ-Բայդայի շրջանի վարչական կենտրոնն է։ Ունի 1,629 մարդ բնակչություն։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է մարզի արևմտյան մասում՝ Լաթակիայից 20 կմ հեռավորության վրա։ Տեղակայված է ծովի մակարդակից 230 մ բարձրության վրա։ Մոտակա բնակավայրերն են հյուսիսում՝ Լաթակիա, արևմուտքում՝ Ալ-Շամիյա և Բուրջ Իսլամ, արևելքում՝ Ալ-Բահլուլիա և Մաշկիտա, հարավ-արևմուտքում՝ Մուշայրաֆետ և Սումկ։ Ամենամոտ քաղաքացիական օդանավակայնը Բասիլ ալ-Ասադի անվան միջազգային օդանավակայանն է, որը գտնվում է Լաթակիայում։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում է 1,629 մարդ։ 2009 թվականի տվայլներով քաղաքի բնակչությունը կազմում է 2800 մարդ[1]։ Իսկ համանուն շրջանի բնակչությունն իր 20 բնակավայրերով կազմում է 16,031 մարդ[2]։ Հիմնական մեծամասնությունը մուսուլմաններ են՝ ալավիներ[3]։ Քաղաքի բնակչության մեծ մասն զբաղվում է գյուղատնտեսությամբ. նրանք աճեցնում են ձիթապտղի և ցիտրուսային ծառեր, ինչպես նաև մշակում են բանջարեղեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Բնակչության տվյալներ, 2009
  2. Սիրիայի մարդահամար, 2004
  3. Բալանշ Ֆաբրիկ, (2006)։