1990-1992 թվականներին՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Եվրոպական դեպարտամենտի առաջին քարտուղար, խորհրդական։
1992 թվականին հեռացավ պետական ծառայությունից՝ բիզնեսով զբաղվելու համար։ Այդ տարվանից սկսած Մոսկվայում աշխատել է «Ռուսական ներդրումային ֆինանսական կազմակերպությունում»[4]։
1993 թվականին նշանակվել է «Իմպերիալ» բանկի օտարերկրյա ներդրումների վարչության պետի տեղակալ։
1995 թվականին դարձավ Ազգային պահուստային բանկի առաջին փոխնախագահ, որտեղ ղեկավարում էր նավթի և գազի բաժինը[5]։
1996 թվականի հոկտեմբերի 18-ին նախագահ Բորիս Ելցինի հրամանագրով նշանակվել է ԽՍՀՄ Արտաքին առևտրի բանկի նախագահ, որը Խորհրդային Միության փլուզումից հետո դարձավ խորհրդային պարտքերի և ակտիվների սպասարկման պետական գործակալ[6][7][8]։
1997 թվականի ապրիլին ընդգրկվել է Համառուսաստանյան «Մեր տունը Ռուսաստանն է» սոցիալ-քաղաքական շարժման դաշնային քաղաքական խորհուրդի կազմում։
2001 թվականին ՌԴ Կառավարության Ֆինանսական Ակադեմիայում պաշտպանել է «Գլոբալիզացիան որպես տնտեսության միջազգայնացման ձև» ատենախոսությունը` ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[9]։
2017 թվականի ապրիլի 5-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի որոշմամբ ՎՏԲ-ի ղեկավարի պաշտոնում Կոստինի լիազորությունները երկարացվեցին 5 տարի ժամկետով՝ մինչև 2022 թվականը։
2007 թվականի հուլիսին ներառվել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի տնօրենների խորհրդի կազմում և 2008 թվականի հուլիսին հաստատվել նույն պաշտոնում, սակայն 2010 թվականին հրաժարվեց վերընտրվել`ՎՏԲ-ի աշխատանքում լիարժեք կենտրոնանալու ցանկության պատճառով։
2007 թվականի հոկտեմբերի 1-ին ընտրվել է «Միասնական Ռուսաստան» կուսակցության Գերագույն խորհրդի անդամ։
2010 թվականին նրա նախաձեռնությամբ Մոսկվայի բանկը միաձուլվեց ՎՏԲ խմբի կազմում[11][12]։
2011 թվականի նոյեմբերին Կոստինը եղել է Վլադիվոստոկում կայացած Ասիախաղաղ-օվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովի գործարար խորհրդի նախագահ։
2018 թվականի ապրիլի 6-ին ընդգրկվել է ԱՄՆ-ի պատժամիջոցների «Կրեմլի ցանկում»[14][15][16]։
2019 թվականի մարտի 15-ին ԿանադանԿերչի նեղուցի միջադեպի պատճառով պատժամիջոցներ է կիրառել 114 հոգու, այդ թվում` Անդրեյ Կոստինի և 15 ընկերությունների նկատմամբ[17]։
2012 թվականի հուլիսին BBC հեռուստաընկերության եթերում ասաց, որ նպատակահարմար կլինի ազատել Միխայիլ Խոդորկովսկուն, նկատի ունենալով, որ գործարարն արդեն բավականաչափ ժամանակ բանտարկված է և Վ. Պուտինի համար օգտակար կլինի նրա ազատումը։
2015 թվականի մարտի 30-ին լրագրողների հետ հարցազրույցում Կոստինն առաջարկեց Ավանդների ապահովագրության գործակալության հիման վրա ստեղծել բանկ-առողջարան, որն ուղղված կլինի վերականգնելու Ռուսաստանի բանկային կապիտալը[18]։
Ըստ մամուլի հաղորդագրությունների, մայիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության կառավարության նիստում որոշվեց այս գաղափարը կյանքի կոչել[19]։ 2015 թվականի հունիսի 6-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում Կոստինը հայտարարել է, որ «մեր երկրում չկա ոչ մի գլոբալ բանկային կամ տնտեսական ճգնաժամ»։ 2015 թվականի հուլիսին Կոստինը նշեց, որ ցանկանում է նվազեցնել ՌԴ-ում բանկերի քանակը` հինգ տարվա ընթացքում 800-ից 500-ի, իսկ հետագայում` 100-ի[20][21]։
2016 թվականի հունվարին Կոստինը Դոնալդ Թրամփին անվանեց ԱՄՆ նախագահի լավագույն թեկնածուներից մեկը[22][23]։
2019 թվականի հունվարի 23-ին Կոստինը առաջարկել է, որ բանկային ոլորտում կապիտալը հաշվարկելիս ազգային վարկանիշները լիարժեք հաշվի կառնվեն[24][25]։
Անդրեյ Կոստինի եկամուտների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակվում։ Այս տեղեկատվության բացահայտման միակ դրվագը Handelsblatt թերթին տված հարցազրույցն էր, երբ նա հայտարարել էր, որ 2013 թվականին բանկից ստացել է 200 մլն ռուբլի[26]։ Ըստ Կոստինի, այս գումարը ներառում է բոնուսներ, բայց ոչ անձնական ներդրումներ, որոնք «ՎՏԲ-ի հետ կապ չունեն»։ Գոյություն ունեն եկամտի մակարդակի ոչ ֆորմալ գնահատականներ, որոնք սովորաբար կազմվում են Forbes-ի Ռուսաստանի 25 ամենապահանջված ղեկավարների վարկանիշի հիման վրա։ Սակայն ըստ ամսագրի, այն հիմնված է անանուն փորձագետների եզրակացության վրա[27][28]։
2011 թվականի արդյունքներով Կոստինը գլխավորեց այդ վարկանիշը։ Ըստ հրատարակության գնահատականների, նրա տարեկան եկամուտը մոտ 30 միլիոն դոլար է[29]։
2012 թվականի վերջին Ֆորբսի լավագույն եռյակում էր (2-րդ տեղ)։ Ըստ Ֆորբսի, նրա անձնական տարեկան եկամուտը կազմել է 35 միլիոն դոլար։
Forbes-ը նշել է, որ Կոստինի ունեցվածքը ներառում է ՎՏԲ-ի 0.00183% բաժնետոմսերը (փաթեթի արժեքը՝ 327 հազար $) և «Ռոսնեֆտ» ընկերության 0.0011% բաժնետոմսերը (փաթեթի արժեքը՝ 904 հազար դոլար)[30]։
2013 թվականի վերջին նա կրկին գլխավորեց Ֆորբսի վարկանիշային աղյուսակը։ Ֆորբսը Կոստինի եկամուտը գնահատել է 37 մլն դոլար[31]։
Կենտրոնական կոմիտեի (ԽՄԿԿ)աշխատակցի՝ Լեոնիդ Կոստինի որդին է։ Կնոջ՝ Նատալիայի հետ սովորել են Մոսկվայի պետական համալսարանում՝ նույն կուրսում[32]։
Ավագ որդին՝ Անդրեյը ՌԴ-ի Deutsche Bank-ի խորհրդի նախագահի տեղակալն էր[33]։ 2011 թվականի հուլիսի 2-ին մահացել է Յարոսլավլի շրջանում արձակուրդի ժամանակ քառացիկլով վթարի ժամանակ[34]։
Ըստ պաշտոնական տվյալների, ՎՏԲ բանկի տնօրենն ունի երեխաներ և թոռներ[35]։
Սիրում է քշել լեռնային դահուկներ, հետաքրքրված է նկարչությամբ և թատրոնով, ֆինանսապես աջակցում է «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոցին»[36] ու «Մեծ թատրոնին»[37]։
«ՎՏԲ Կապիտալ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ,
«ՎՏԲ Կապիտալ Հոլդինգ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ
«ՎՏԲ Կապիտալ Այ Բի Հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի անդամ,
«Միասնական Ռուսաստան» համառուսաստանյան կուսակցության Գերագույն խորհրդի անդամ[39],
«Ռուսական արդյունաբերողների և գործարարների միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության բյուրոյի անդամ,
«Կորպորատիվ կառավարման ազգային խորհուրդ» ՀԿ նախագահության անդամ[40],
«Ասիախաղաղ-օվկիանոսյան երկրների հետ տնտեսական կապերի զարգացման ազգային համակարգման կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի անդամ,
Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի («Ռուսաստան» ասոցիացիա) խորհրդի անդամ,
«Ճգնաժամային հասարակության ուսումնասիրման կենտրոն»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ,
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն, դպրոցի ընդհանուր գործունեության կառավարիչ, Ֆինանսների և հաշվապահության ամբիոնի պրոֆեսոր,
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ,
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ,
Ռուսաստանի Դաշնության Կառավարության Ֆինանսական Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ;
Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ,
ՌԴ Պետական ակադեմիական Մեծ Թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ 2018 թվականի հուլիսից` հոգաբարձուների խորհրդի նախագահ,
Պրիմորսկի օպերայի և բալետի թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
Պետական Ակադեմիական Մարինյան թատրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ,
«Ռուսական թանգարանի բարեկամներ» պետական ռուսական թանգարանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
«Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիա»-ի համառուսաստանյան հասարակական կազմակերպության վերահսկիչ խորհրդի նախագահ,
Համառուսաստանյան վոլեյբոլի ֆեդերացիայի դիտորդ խորհրդի անդամ,
ՌԴ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի աջակցության և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ,
«Դինամո» համամիութենական խորհրդի հոգաբարձուների խորհրդի անդամ[41],
Ռուսական աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի անդամ[42],
«Խուլերի և կույրերի աջակցության հիմնադրամի» միության хոգաբարձուների խորհրդի անդամ[43]։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» II (2016), III (2011) և IV (2006) աստիճանի շքանշաններ։
Պատվո շքանշան,
«Մատուցած ծառայությունների համար (Ֆրանսիա) (2007),
Ռուսաստանի Դաշնության Նախագահի երախտագիտություն՝ երկրի տնտեսության զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար, Ռուսաստանի նավթագազային ճյուղի դիրքերի ամրապնդման և Ռուսաստանի Դաշնությունում ներդրումային միջավայրի բարելավման խնդիրների հաջող լուծման համար (2017)։
Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտությունը՝ ձեռք բերված աշխատանքային հաջողությունների և ակտիվ հասարակական գործունեության համար (2016),
Ռուսաստանի Դաշնության Նախագահի պատվոգիր՝ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած ավանդի, ձեռք բերված աշխատանքային ձեռքբերումների, ակտիվ հասարակական գործունեության և երկար տարիներ աշխատասիրության համար (2015);
Ռուսաստանի Դաշնության Կառավարության երախտագիտություն՝ բանկային համակարգի ամրապնդման և բազմաթիվ տարիների արդյունավետ աշխատանքի համար (2006);
Ռուսաստանի Դաշնության Կառավարության պատվոգիր՝ Ռուսաստանի բանկային համակարգի զարգացման և բարեխիղճ աշխատանքի համար (2001)
Ռուսաստանի Դաշնության կառավարության պատվոգիր` Ռուսաստանի արտաքին տնտեսական բանկային համակարգի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար (1998)։
↑Компания называлась «Русская инвестиционно-финансовая компания», потому что «российская» была занята. Сидели мы в подвальной комнате без туалета, тепловая пушка нас согревала, не было отопления, секретарша сидела в пальто и мы вдвоем с Андреем Костиным, который у меня был заместителем. Как только переехали во флигель, приехали бандиты реальные в татуировках… Долгами я занимался параллельно с торговлей колючей проволокой, это была идея Андрея Леонидовича, который прочитал в газетах, что американцам для войны в Сомали требуется большое количество колючей проволоки, и долго меня уговаривал ехать по зонам колючую проволоку собирать. Я ему говорю: «Слушай, это лажа» — потому что к тому времени и с компьютерами у нас ничего не получалось и много ещё с чем.Интервью Александра Лебедева о службе в КГБ, бизнесе 1990-х и Андрее Костине, 22.01.2013Արխիվացված 2019-03-31 Wayback Machine