Անդրեյ Շտոգարենկո

Անդրեյ Շտոգարենկո
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Андрiй Якович Штогаренко
Ծնվել էհոկտեմբերի 2 (15), 1902
Դնեպր, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
Մահացել էնոյեմբերի 15, 1992(1992-11-15)[1] (90 տարեկան)
Կիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և երաժշտության ուսուցիչ
ԱշխատավայրՈւկրաինայի Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիա
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Կիևի 1500-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ստալինյան մրցանակ Ուկրաինական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Շևչենկոյի անվան Ուկրայինայի ազգային մրցանակ

Անդրեյ Յակովլևիչ Շտոգարենկո (ուկրաիներեն՝ Андрій Якович Штогаренко, հոկտեմբերի 2 (15), 1902, Դնեպր, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 15, 1992(1992-11-15)[1], Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1972

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1936 թվականին ավարտել է Խարկովի կոնսերվատորիան։ 1954-1968 թվականներին Կիևի կոնսերվատորիայի ռեկտոր (1960 թվականից՝ պրոֆեսոր)։ 1968 թվականից Ուկրաինայի կոմպոզիտորների միության վարչության նախագահ։ Հեղինակ է «Իմ Ուկրաինա» կանտատ-սիմֆոնիայի (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.), «Լեսյա Ուկրաինկայի հիշատակին» սիմֆոնիկ սյուիտի (ԽՍՀՄ պետական մրցանակ, 1952 թ.), 3 սիմֆոնիաների, այդ թվում՝ Կիևյան սիմֆոնիա (Տ․ Շևչենկոյի անվան ՈւՄՄՀ պետական մրցանակ, 1974 թ.) և այլ վոկալ ու սիմֆոնիկ երկերի։ Շտոգարենկոն գրել է նաև «Հայկական էսքիզներ» կվարտետը (1958 թ.), ուր օգտագործել է ժողովրդական «Հոյ Նազան իմ» և «Շողեր ջան» երգերի մեղեդիները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 580