Անդրոմաքի Գերգի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1928 Կորչա, Ալբանիայի Հանրապետություն |
Մահացել է | հուլիսի 8, 2015 (87 տարեկան) Տիրանա, Ալբանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ազգագրագետ |
Անդրոմաքի Գերգի (ալբ․՝ Andromaqi Gjergji. մայիսի 20, 1928, Կորչա, Ալբանիայի Հանրապետություն - հուլիսի 8, 2015, Տիրանա, Ալբանիա), ալբանացի ազգագրագետ . Ալբանական ավանդական հագուստի մասնագետ։
Անդրոմաքի Գերգին ծնվել է 1928 թվականին Կորչա քաղաքում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը[1]։ 1949 թվականին ավարտել է Տիրանայի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը և աշխատանքի անցել գիտությունների ինստիտուտի ազգագրական բաժնում։ Տիրանայի համալսարանի հիմնադրումից հետո նա ավարտել է նրա պատմության բաժինը։ Աշխատել է ժողովրդական մշակույթի ինստիտուտում՝ մասնագիտանալով ալբանական հագուստի պատմության մեջ։ 1982 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, իսկ 1993 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1999 թվականին[2][3] ընտրվել է Ալբանիայի գիտությունների ակադեմիայի անդամ՝ դառնալով Ալբանիայի պատմության մեջ այդ բարձր պատվին արժանացած առաջին կինը։
Անդրոմաքի Գերգին հեղինակել է ավելի քան 130 հրապարակումներ, այդ թվում՝ 7 մենագրություն[2]։ Նրա հրապարակումների մեծ մասը վերաբերում է տարազի պատմությանը։ Նա նաև եղել է «Ալբանական արվեստի պատմություն» (1990) դասագրքի համահեղինակ[1]։ 2004 թվականին հրատարակվել է նրա կոթողային աշխատությունը, որը կրում է Ալբանական տարազը դարերի ընթացքում / Albanian Costumes through the Centuries վերնագիրը[4]։
Անդրոմաքի Գերգին պարզել է, որ ալբանական Опинга[en] կոշիկի ամենավաղ հնագիտական ապացույցները կարող են վերաբերել մեր թվականությունից առաջ 4-5-րդ դարերին[5], ինչը վկայում է, որ դրանք իլլիրիական մշակույթի տարր են եղել։
Անդրոմաքի Գերգին արժանացել է «Կորչա քաղաքի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Նրա պատվին անվանակոչվել է քաղաքի փողոցներից մեկը։