Գյուղ | ||
---|---|---|
Անիավան | ||
Արբանյակային պատկեր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ | |
Գյուղապետ | Մարտիրոս Միրոյան[փա՞ստ] | |
Այլ անվանումներ | Անի կայարանին կից | |
Մակերես | 87 կմ² | |
ԲԾՄ | 1420 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 512[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 242[2] | |
|
Անիավան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, Երևան-Գյումրի երկաթուղու վրա, մարզկենտրոնից 43 կմ հարավ-արևմուտք, ծովի մակերևույթից 1420 մ բարձրության վրա։
Անիավան է վերանվանվել 2006 թ.-ի հուլիսի 7-ին։
Բնակիչների զգալի մասը եկել են Անիի, Ախուրյանի, Արթիկի և Թալինի գյուղերից։
Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 397 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%, կանայք՝ 54%։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 32%, աշխատունակներ՝ 48%, հետաշխատունակներ՝ 20%։ Ունի 44 տնտեսություն։
Անիավանի ազգաբնակչության փոփոխությունը.[3]
Տարի | 1926 | 1939 | 1959 | 1966 | 1970 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 66 | 249 | 386 | 560 | 460 | 548[4] | 393 | 331[5] |
Բնակչությունը զբաղվում է երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մի մասը աշխատում է տեղի քարհանքում և երկաթուղային կայարանում։
Կլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ։ Բնական լանդշաֆտները սևահողային լեռնատափաստաններ։
Շրջակայքում կան սև և կարմիր տուֆի, որձաքարի հարուստ հանքավայրեր։
Մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Պետական հողերը օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրերը կազմում են 7 հեկտար և 22 հեկտար։ Զբաղվում են հացահատիկային, բանջարաբոստանային, կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ։
Համայնքի հիմնախնդիրներն են դպրոցական գույքի նորացումը, խմելու ջրագծերի վերանորոգումը, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը, գյուղատնտեսական մթերքի իրացումը, գազաֆիկացումը[6]։