Անիծվածների հոգեբուժարան անգլ.՝ Stonehearst Asylum | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | թրիլեր, դրամա, սարսափ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Բժիշկ Ձյութի և պրոֆեսոր Փետուրի համակարգը |
Թվական | 2014 և օգոստոսի 27, 2015[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Բրեդ Անդերսոն |
Պրոդյուսեր | Բրյուս Դևի, Մարկ Անին և Մել Գիբսոն |
Սցենարի հեղինակ | Joseph Gangemi? |
Դերակատարներ | Քեյթ Բեքինսեյլ, Ջիմ Սթարջես, Մայքլ Քեյն, Բեն Քինգսլի, Դևիդ Թյուլիս, Բրենդան Գլիսոն, Շինեյդ Կյուսակ, Սոֆի Քենեդի Քլարկ, Քրիստոֆեր Ֆուլֆորդ և Ջեյսոն Ֆլեմինգ |
Օպերատոր | Թոմաս Յացկո |
Երաժշտություն | Ջոն Դեբնի |
Պատմվածքի վայր | Անգլիա |
Նկարահանման վայր | Բուլղարիա |
Կինոընկերություն | Icon Productions |
Տևողություն | 112 րոպե |
Անիծվածների հոգեբուժարան (անգլ.՝ «Eliza Graves» կամ անգլ.՝ «Stonehearst Asylum» ԱՄՆ-ում)՝ ռեժիսոր Բրեդ Անդերսոնի թրեյլերը[2][3][4][5][6] Էդգար Ալլան Պոի «Բժիշկ Սմոլյաի և պրոֆեսոր Պերրոի համակարգը» պատմության հիման վրա։
Գործողությունները սկսվել են 1899 թվականին, Օքսֆորդի համալսարանի հոգեբուժության դասախոսությունից, որի ժամանակ ուսանողներին ցուցադրում են հոգեկան հիվանդ մարդկանց վարքը։ Էլիզա Գրեյվսը՝ ազդեցիկ անգլիացի բարոնետի կինը, հիվանդ է խրոնիկական հիստերիայով։ Աղջիկը շատ գեղեցիկ է և հավաստում է, որ բացարձակապես առողջ է, բայց փորձաքննությունը հակառակն է ցույց տալիս։
Այնուհետև սցենարը մեզ տանում է կես տարի առաջ՝ Ալբիոնի մութ անտառներ, որտեղ երիտասարդ Էդվարդ Նյուգեյտը գալիս է «Սթոունհյորսթ» հոգեբուժական կլինիկա, որտեղ պահվում են կայսրության հարուստ և նշանավոր ընտանիքների հիվանդները։ Նա հանդիսանում է Օքսֆորդի շրջանավարտ, հնարավոր է այն մարդկանցից մեկը, ով ներա էր այդ դասախոսությանը։ Հոգեբուժական կլինիկայում նրան դիմավորում է ոմն Սայլաս Լեմբը, ով ներկայանում է որպես տվյալ հաստատության տնօրեն։ Լեմբը առաջարկում է Նյուգեյտին իր հետ շրջայց կատարել, որտեղ երիտասարդը հանդիպում է Էլիզա Գրեյվսին։ Շրջայցի ժամանակ Նյուգեյտը զարմանում է բժիշկ Լեմբի բուժման մեթոդներից, որոնք նման չեն ավանդական բուժման մեթոդներին։ Լեմբը և Նյուգեյտը մի սեղանի շուրջ ընթրում են հիվանդների հետ, այդտեղ երիտասարդ բժշկին հիացնում է Միկի Ֆինը։
Շուտով Էդվարդը տեղեկանում է, որ հիվանդանոցը ղեկավարում են հոգեկան հիվանդ մարդիկ, իսկ իսկական բժիշկները գտնվում են հաստատության նկուղում։ Սոլթը խնդրում է Նյուգեյտին փախչել և պատմել այս ամենի մասին իշխանություններին։
Նյուգեյթը մտնում է Լեմբի գրասենյակ՝ գտնելու Սոլթի հիվանդության պատմությունը, նա լսում է Լեմբի և Ֆինի խոսակցությունը։ Կեղծ-որսորդը անհանգստանում է, որ գարնանը պետք է մարդիկ գան հիվանդանոց, իսկ Նյուգեյթը կարող է բացահայտել ճշմարտությունը։ Խոսակցությունը ընդհատվում է հիվանդանոցում տագնապով, ահազանգելով երկու բանտարկյալների՝ Սոլթի և բժիշկ Սվոնվիկի փախուստով։ Առավոտյան Էդվարդին, ով արժանացել էր Էլիզայի համակրանքին, խնդրում են գնալ Ֆիննի վիրահատարան։ Լեմբը նրան ցույց է տալիս սեղանին կապված Սոլթին և պատրաստվում է նրա վրա կատարել էլեկտրոշոկերային թերապիա։ Էդվարդն այդտեղ տեսնում է թերապիայի սարսափելի հետևանքները - Բենջամին Սոլթի անձը ոչնչացված էր։
Երբ Էդվարդն արդեն կապված էր սեղանին և պատրաստվում էր էլեկտրոշոկերային թերապիայի, Էլիզան գալիս է նրա մոտ։ Էդվարդը խոստովանում է, որ կես տարի առաջ, երբ տեսել է նրան Օքսֆորդում դասախոսության ժամանակ սիրահարվել և խոստացել է, որ կազատի նրան հոգեբուժարանից։ Երբ Լեմբը պատրաստվում է թերապիան անցկացնել Նյուգեյթի վրա բոլորի ներկայությամբ, նա խնդրում է իր գրպանից հանել Էլիզայի նկարը, որպեսզի կարողանա վերջին անգամ տեսնել նրան մինչ հիշողությունը կորցնելը։ Լեմբը կատարում է վերջին խնդրանքը, բայց Էլիզայի փոխարեն նկարին պատկերված էր երիտասարդ անգլիացի թմբկահարը՝ Լեմբի զոհերից մեկը։ Բժիշկը ընկնում է հիշողությունների մեջ և հեռանում է։ Ֆինը փորձում է կառավարել իրավիճակը, բայց Գրեյվսը և Նյուգեյթը ապստամբում են նրա դեմ։
Ֆինը փորձում է շարունակել թերապիան, բայց հոսանքահարվում է, և հիվանդանոցում հրդեհ է բռնկվում։ Գրեյվսը հիվանդներին շենքից հանում է, իսկ Նյուգեյթը գնում է փնտրելու Լեմբին։ Ասում են, որ Լեմբը բարձր ճնշման տակ մահապատժի է ենթարկել իր հիվանդներին։ Մարդկանց փրկելուց հետո Նյուգեյթը կրկին առաջարկում է Գրեյվսին հեռանալ իր հետ, բայց նա հրաժարվում է ասելով, որ նրանք չեն կարող միասին լինել քանի որ Նյուգեյթը հոգեպես առողջ է։ Նյուգեյթը պատասխանում է, որ նա առողջ չէ, քանի որ խելագարվել է սիրուց և պետք է նրան մի գաղտնիք խոստովանի։
Որոշ ժամանակ անց Գրեյվսի ամուսինը և Օքսֆորդի նախկին պրոֆեսորը ժամանում են հոգեբուժարան։ Պրոֆեսորը հարցնում է տիկին Գրեյվսի մասին, բայց տիկին Փայքը՝ հիվանդանոցի այժմյա տնօրենը, ասում է, որ Նյուգեյթը նրան արդեն դուրս է գրել։ Պրոֆեսորը հայտնում է, որ ինքն է պարոն Նյուգեյթը, իսկ այն մարդը ում նրանք ճանաչում են՝ հոգեկան խանգարումներ ունի։ Ֆիլմի վերջում այսպիսի տեսարան է․ տիկին Գրեյվսը և կեղծ Նյուգեյթը գտնվում են Իտալիայի հոգեբուժարաններից մեկում, որտեղ նրանք հայտնի են որպես պարոն և տիկին Լեմբեր, երկուսով երջանիկ պարում են և գրկախառնվում պարտեզում։
|