Աննա Գոլուբկինա | |
---|---|
Ծնվել է | հունվարի 16 (28), 1864[1] |
Ծննդավայր | Զարայսկ, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 7, 1927[2][3][4][…] (63 տարեկան) |
Վախճանի վայրը | Զարայսկ, Ռյազանի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1894), Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1895) և Կոլարոսսիի ակադեմիա (1897) |
Ուսուցիչ | Սերգեյ Վոլնուխին, Sergey Ivanov?, Վլադիմիր Բեկլեմիշև և Filippo Colarossi? |
Ստեղծագործություն(ներ) | Q4365140? |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Q13418009? և Վխուտեմաս |
Anna Golubkina Վիքիպահեստում |
Աննա Սեմյոնովնա Գոլուբկինա (ռուս.՝ Анна Семёновна Голубкина, հունվարի 16 (28), 1864[1], Զարայսկ, Ռյազանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 7, 1927[2][3][4][…], Զարայսկ, Ռյազանի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս քանդակագործ։ Գոլուբկինայի պատվին է անվանվել Վեներայի խառնարանը։
Աննա Գոլուբկինան ծնվել է 1864 թվականին Ռյազանի նահանգի Զարայսկ քաղաքում (այժմ՝ Մոսկվայի մարզ) միջին խավի ընտանիքում։ 25 տարեկան հասակում մեկնել է Մոսկվա, մասնակցել Անատոլի Գունստի կազմակերպած Գեղարվեստի դասընթացներին (1889-1890), որտեղ նրա ունակությունները նկատել է քանդակագործ, մանկավարժ Սերգեյ Վոլնուխինը։ Մի քանի տարի սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում։ Մեկնելով Պետերբուրգ՝ 1894-1895 թվականներին Գեղարվեստի ակադեմիայում եղել է ազատ ունկնդիր (Վլադիմիր Բեկլեմիշևի դասարան)։ 1895 թվականի ամռանը մեկնել է Փարիզ, որտեղ հաճախել է Կոլարոսի ակադեմիա։ 1997 թվականին կարճ ժամանակով վերադառնում է Ռուսաստան, զբաղեցնում Կամիլ Կլոդելի տեղը, դառնում Օգյուստ Ռոդենի օգնականը, ստեղծում է նրա քանդակների ձեռքերն ու ոտքերը։
1901 թվականին վերադարձել է Մոսկվա։ Դասավանդել է Մոսկվայի առևտրային քոլեջում (1904-1906), Աշխատանքային դասընթացներում (1913-1916), Վխուտեմասում (1918-1922)։ Հեղինակել է «Մի քանի խոսք է քանդակագործի արհեստի մասին» գիրքը։
Ստեղծել է Կարլ Մարքսի դիմաքանդակը։
Կյանքի վերջին տարիներին հաճախ է վերադարձել հայրենիք։ Մահացել է Զարայսկում, թաղված է քաղաքի գերեզմանատանը։
Զարայսկում գործում է Աննա Գոլուբկինայի անվան թանգարան այն տանը, որտեղ ապրել է քանդակագործը։ 1999 թվականին թանգարանում տեղադրվել է Գոլուբկինայի հուշարձանը (քանդակագործ՝ Յուրի Իվանով)[5]։ Մոսկվայում գործում է Գոլուբկինայի անվան թանգարան-արվեստանոցը, որպես Տրետյակովյան պատկերասրահի մասնաճյուղ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գոլուբկինա» հոդվածին։ |
|