Աննա Լինդհագեն

Աննա Լինդհագեն
շվեդ.՝ Anna Lindhagen[1][2]
Դիմանկար
Ծնվել էապրիլի 7, 1870(1870-04-07)[3][4][5]
ԾննդավայրKatarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5]
Մահացել էմայիսի 15, 1941(1941-05-15)[3][6][5] (71 տարեկան)
Մահվան վայրSofia church parish, Շվեդիա[3][6][5]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[7][8]
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն[1][2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, կանանց իրավունքների պաշտպան, բարեգործ, խմբագիր և սուֆրաժիստ
ԱշխատավայրՆորստեդց Ֆորլագ և Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[3]
Ծնողներհայր՝ Ալբերտ Լինդհագեն[3][4], մայր՝ Anna Emilia Lindhagen?[4]
Զբաղեցրած պաշտոններքարտուղար, ընկերության նախագահ և քաղաքային խորհրդի անդամ
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[3]
ԱնդամությունTolfterna?, Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[9] և Stockholmsföreningen för kvinnans politiska rösträtt?[2]
 Anna Lindhagen Վիքիպահեստում

Աննա Լինդհագեն (շվեդ.՝ Anna Lindhagen, լրիվ անունը Anna Jakobina Johanna Lindhagen, ապրիլի 7, 1870(1870-04-07)[3][4][5], Katarina church parish, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[3][4][5] - մայիսի 15, 1941(1941-05-15)[3][6][5], Sofia church parish, Շվեդիա[3][6][5]), շվեդ ակտիվիստուհի և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննա Լինդհագեն ծնվել է 1870 թվականի ապրիլի 7-ին, Ստոկհոլմում, Ալբերտ Լինդհագենի ընտանիքում, ուներ երկու եղբայր՝ Կարլ և Արթուր Լինդհագենները։ Աննա Լինդհագենը բժշկական կրթություն է ստացել (բուժքույր) Կարմիր խաչի բուժքույրական դպրոցում և 1902–1925 թվականներին մեծ նվիրվածությամբ աշխատել է Ստոկհոլմի աղքատ երեխաների խնամքի խորհրդատվական կենտրոնում որպես երեխաների խնամքի տեսուչ։ Միևնույն ժամանակ՝ 1911-1916 թվականներին, եղել է Շվեդիայի Սոցիալ-դեմոկրատ կանանց ասոցիացիայի Morgonbris ամսագրի խմբագիրը, 1911-1923 թվականներին՝ Ստոկհոլմի քաղաքային խորհրդի անդամ։ Լինդհագենը առաջինն էր Շվեդիայում, որը սոցիալական օգնություն էր առաջարկում այրիներին և որբներին։ 1915 թվականի ապրիլին նա Հաագայի կանանց միջազգային գիտաժողովում Շվեդիայի 16 պատվիրակներից մեկն էր։ Աննա Լինդհագենը, Աննա Օբերգսոնի հետ միասին, եղել է Շվեդիայի գաղութ-այգիների զարգացման շարժիչ ուժը։ 1906 թվականին նրանց նախաձեռնությամբ ստեղծվել է Ստոկհոլմի գաղութ-այգիների ասոցիացիան (Föreningen koloniträdgårdar i Stockholm), ներկայիս Föreningen Stor-Stockholms Koloniträdgårdar ասոցիացիայի նախորդը, որտեղ Աննա Լինդհագենը դարձել է տնօրեն, իսկ Աննա Օբերգսսոնը՝ գանձապահ։ Երկուսն էլ 1921 թվականից Ստոկհոլմի գեղեցկության խորհրդիանդամ են եղել։ Աննա Լինդհագենը մասնակցել է նաև կանանց իրավունքների պաշտպանության պայքարին, մասնավորապես՝ քվեարկության իրավունքի համար։ Նրա եղբայրը՝ Կարլը, հայտնի էր որպես Ռիքսդագում կանանց շարժման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը։ Լինդհագենը կազմակերպել է հանդիպումներ՝ ստեղծելով կանանց ասոցիացիա, որը դարձավ կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության ազգային ասոցիացիա (Landsföreningen för kvinnans politiska rösträtt):

Լինդհագենը մահացել է 1941 թվականի մայիսի 15-ին, թաղված է Ստոկհոլմի Հյուսիսային գերեզմանատանը (Նորրա բեգրավնինգսպլատսեն)[10]։ Ամուսնացած չի եղել։

Ստոկհոլմում Լինդհագենը 1934 թվականից մինչև իր մահը ապրել է Fjällgatan 34 հասցեում գտնվող պատմական շենքի վերևի հարկում, որտեղ նա պարբերաբար կազմակերպել է երեկոներ երաժշտությամբ և դասախոսություններով` հայտնի հեղինակների, նկարիչների, գիտնականների և երաժիշտների մասնակցությամբ։ Սենյակներից մեկը՝ Ստիգբերգետ քաղաքացիական սենյակը, հետագայում դարձավ թանգարան[11]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Barbro Hedvall (2011). Susanna Eriksson Lundqvist. red. Vår rättmätiga plats. Om kvinnornas kamp för rösträtt. Förlag Bonnier. ISBN 978-91-7424-119-8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Լինդհագեն» հոդվածին։