Աննա Քիմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1977[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Դեջոն, Հարավային Կորեա |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Ժանրեր | արձակ |
Ուշագրավ աշխատանքներ | Frozen Time? |
Պարգևներ | |
Կայք | annakim.at |
Anna Kim Վիքիպահեստում |
Աննա Քիմ (գերմ.՝ Anna Kim, սեպտեմբերի 10, 1977[1][2], Դեջոն, Հարավային Կորեա), ավստրիացի գրող։ Ծագումով կորեացի։
Աննա Քիմը ծնվել է 1977 թվականի սեպտեմբերի 10-ին Դեջոնում (Հարավային Կորեա)։ 1978 թվականին տեղափոխվել է Գերմանիա։ 1978-1983 թվականներին ապրել է Բրաունշվայգում և Գիսենում, իսկ 1983 թվականից՝ Վիեննայում։ 1995 թվականին ընդունվել է Վիեննայի համալսարան, որն ավարտել է 2000 թվականին՝ փիլիսոփայության և թատերագետի մագիստրոսի աստիճանով։ 2001 թվականին պաշտպանել է դիսերտացիա հասարակագիտությունից։ 2000-2002 թվականներին ապրել է Լոնդոնում և Քեմբրիջում, որից հետո վերադարձել է Վիեննա։
Աննա Քիմը արձակ և բանաստեղծական մի շարք երկերի հեղինակ է։ 1999 թվականից հրատարակվում է տարբեր ամսագրերում, որոնցից են Manuskripte-ը, Zwischenwelt-ը և VOLLTEXT-ը։ 2004 թվականին հրատարկվել է Քիմի առաջին գիրքը։
2000 թվականին դարձել է Գրացի գրողների միության անդամ (Grazer Autorenversammlung)։ 2004 թվականին ստացել է Վիեննայի հեղինակային կրթաթոշակ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քիմ» հոդվածին։ |
|