Աննո Ռոբինսոն | |
---|---|
Ծնվել է | հունիսի 8, 1874[1] |
Ծննդավայր | Մոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 29, 1925[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Փերթ, Պերթ, Փերթ և Կինրոս, Միացյալ Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Montrose Academy?[2] և Սենթ Էնդրյու համալսարան[2] |
Մասնագիտություն | ուսուցչուհի, սուֆրաժիստ և խաղաղապահ |
Ամուսին | Sam Robinson?[3] |
Կուսակցություն | Independent Labour Party?[3] |
Անդամություն | Կանանց սոցիալական և քաղաքական միություն[3], National Union of Women's Suffrage Societies?[3], Խաղաղության և ազատության կանանց միջազգային միություն[3], Women's Labour League?[2] և The Women's Peace Crusade?[2] |
Երեխաներ | Helen Wilson?[4] |
Աննո Ռոբինսոն (ծննդյան անունը՝ Ուիլկի, կեղծանունը՝ Աննի, հունիսի 8, 1874[1], Մոնթրոզ, Montrose, Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - սեպտեմբերի 29, 1925[1], Փերթ, Պերթ, Փերթ և Կինրոս, Միացյալ Թագավորություն[1]), շոտլանդացի սուֆրաժիստուհի, պացիֆիստ[5][6]։ Դատապարտվել է վեց ամսով՝ Համայնքների պալատ ներխուժման փորձի համար։ Նպաստել է Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգայի ստեղծմանը։
Աննո Էրսկին Ուիլկին ծնվել է 1874 թվականի հունիսի 8-ին, Շոտլանդիայի Մոնթրոզ քաղաքում, կտորեղեն վաճառող Ջոն Ուիլկիի և ուսուցչուհի Կատրին Ջեյն Էրսկինի ընտանիքում[7]։ Աննոյի քույրը՝ Հելեն Ուիլկին, հետագայում դարձել է Խաղաղության կանանց լիգայի Դանդիի մասնաճյուղի քարտուղարը։ Հելենը եղել է «տաղանդավոր հռետոր»[8], ով 1907 թվականին Էդինբուրգում կանանց նախապատրաստել է Կանանց սոցիալական և քաղաքական միության արշավին և 1909 թվականին եղել է Ուինսթոն Չերչիլին հանդիպած խմբի կազմում[8]։
Մինչև 16 տարեկան Ուիլկին սովորել է Մոնթրոզի պետական միջնակարգ դպրոցում, այնուհետև սովորել է ուսուցիչների վերապատրաստման քոլեջում։ Հետագայում Սենթ Էնդրյու համալսարանում անցել է անգլերենի, ֆրանսերենի, աստղագիտության, համեմատական կրոնի և պատմության դասընթացներ և 1901 թվականին արժանացել ուսյալ լեդի (Lady Literate in Arts) կոչմանը[6][7][9]։
Դանդիում ուսուցիչ աշխատելու տարիներին նրա վրա ազդեցություն է ունեցել Դանդիի լեյբորիստական կուսակցության անդամ, սուֆրաժիստ Ագնես Հազբենդը[6][9]։
1906 թվականին Աննո Էրսկին Ուիլկին դարձել է Կանանց սոցիալական և քաղաքական միության Դանդիի մասնաճյուղի առաջին քարտուղարը[6]։ 1907 թվականին տեղափոխվել է Մանչեստր և դարձել Կանանց սոցիալական և քաղաքական միության կազմակերպիչներից, ինչպես նաև միացել է Անկախ լեյբորիստական կուսակցության տեղական մասնաճյուղին, որին անդամակցել էր դեռևս մեկ տարի առաջ[6]։ 1908 թվականին Աննոն Կանանց սոցիալական և քաղաքական միության մեկ այլ անդամի հետ միասին կահույքի բեռնասայլի մեջ թաքնվելով փորձել է ներխուժել Համայնքների պալատ, ինչի համար դատապարտվել է 6-ամսյա ազատազրկման[6]։ 1910 թվականին դարձել է Կանանց աշխատանքային լիգայի կազմակերպիչ և առաջարկել համաժողովի բանաձև՝ դատապարտելով Աշխատանքային կուսակցության ղեկավարությանը Կանանց աշխատանքային լիգային և կանանց ընտրական իրավունքին չաջակցելու համար[6]։ Հետագայում Աննոն դարձել է Կանանց ընտրական միությունների ազգային միության կազմակերպիչ, սակայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հրաժարվել է պաշտոնից և օգնել հիմնադրելու Խաղաղության և ազատության կանանց միջազգային լիգան, ամբողջ երկրում կազմակերպել է «Կանանց խաղաղության խաչակրաց արշավանքներ» և աշխատել է զինամթերքի գործարանում աշխատող կանանց համար հավասար վարձատրություն հնարավորության ուղղությամբ[6][10]։ Պատերազմից հետո՝ մինչև 1922 թվականը, նա աշխատել է Կանանց միջազգային լիգայում, ճամփորդել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիա և Հոլանդիայում[6]։
Աննո Ռոբինսոնը մահացել է Փերթում՝ վիրահատության ժամանակ։ Նրա մահախոսականը գրել է Էլեն Ուիլկինսոնը[6]։ Ուիլկինսոնն Աննոյին անվանել է «մեծ կին և մեծ անհատականություն», որն ուներ «ծիծաղելի և սուր լեզվի նուրբ զգացողություն»[6][7][11]։
Աննո Ռոբինսոնի անունն ու նկարը (կանանց ընտրական իրավունքների համար պայքարող մյուս 58 կանանց հետ միասին) զետեղված է Լոնդոնի խորհրդարանի հրապարակում 2018 թվականին բացված Միլլիսենթ Ֆոսեթի հուշարձանի պատվանդանի վրա[12][13][14]։
{{cite book}}
: CS1 սպաս․ այլ (link)
|