Անտանաս Վենցլովա լիտ.՝ Antanas Venclova |
---|
|
Ծնվել է | հունվարի 7, 1906(1906-01-07)[1] |
---|
Ծննդավայր | Trempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն |
---|
Վախճանվել է | հունիսի 28, 1971(1971-06-28)[1] (65 տարեկան) |
---|
Վախճանի վայր | Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
---|
Գերեզման | Անտակալնիսի գերեզմանատուն |
---|
Մասնագիտություն | բանաստեղծ, քաղաքական գործիչ և գրական քննադատ |
---|
Լեզու | լիտվերեն |
---|
Քաղաքացիություն | Լիտվա և ԽՍՀՄ |
---|
Կրթություն | Վիտովտ Մեծի համալսարան և Marijampolė Gymnasium? |
---|
Գրական ուղղություններ | սոցիալիստական ռեալիզմ |
---|
Թեմաներ | Պատմվածքներ, բանաստողծություններ, վիպակներ |
---|
Ուշագրավ աշխատանքներ | Լիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը |
---|
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
---|
Կուսակցություն | ԽՄԿԿ |
---|
Պարգևներ | |
---|
Զավակներ | Թոմաս Վենցլովա |
---|
Antanas Venclova Վիքիպահեստում |
Անտանաս Վենցլովա (լիտ.՝ Antanas Venclova, հունվարի 7, 1906(1906-01-07)[1], Trempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw general-governorate, Ռուսական կայսրություն - հունիսի 28, 1971(1971-06-28)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։ Լիտվական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1949)։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։ Լիտվական ԽՍՀ լուսավորության ժողկոմ (1940-1943)։ Լիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը։
«Բարեկամություն» (1936) վեպով և «Գիշեր» (1939) պատմվածքների ժողովածուով Վենցլովան դասվել է լիտվական առաջադիմական, հակաֆաշիստ, գրողների շարքը։ Հայրենական պատերազմի տարիներին հրատարակվել են նրա «Հայրենիքի կանչը» (1943) և «Այնտեղ, որտեղ բարձր խնձորենին Է» (1945) բանաստեղծությունների ժողովածուները։ «Հատընտիր» (1951, ռուս․) ժողովածուի համար 1952 թվականին Վենցլովան արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ «Ծննդյան օրը» (1959, Լիտվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1960) վեպը պատմում է Լիտվայում խորհրդային կարգերի վերահաստատման շրջանում մտավորականության ճակատագրի մասին։ Գրել է նաև «Գարնանային գետ» (1964), «Երիտասարդություն որոնելիս» (1966) և «Փոթորիկը կեսօրին» (1969) ինքնակենսագրական վիպակները։ Լիտվայի կոմկուսի 7-10 համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ։ ԽՍՀՄ 1-5 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։
| |
---|
| Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 377)։
|