Անտոնիո Նունիես Խիմենես Nunez Jimenez | |
Անտոնիո Նունիես Խիմենեսը աջից առաջինն է շարքում, Չե Գևարայի և Ֆիդել Կաստրոյի հետ։ | |
1940-1950 թվականներին` Կուբայի քարայրագետների ընկերության նախագահ,1959-1972 թվականներին ագրարային ռեֆորմի ազգային ինստիտուտի փոխնախագահ | |
---|---|
Կուսակցություն՝ | Կուբայի կոմունիստական կուսակցություն |
Կրթություն՝ | Հավանայի համալսարան |
Մասնագիտություն՝ | մարդաբան, պատմաբան, աշխարհագրագետ, քաղաքական գործիչ և լուսանկարիչ |
Ծննդյան օր | ապրիլի 20, 1923[1][2] |
Ծննդավայր | Ալկիսար, Havana Province, Կուբա[1] |
Վախճանի օր | սեպտեմբերի 13, 1998[2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Հավանա, Կուբա |
Քաղաքացիություն | Կուբա |
Պարգևներ |
ԽՍՀՄ պետական մրցանակ |
Անտոնիո Նունիես Խմենես (Nunez Jimenez) ապրիլի 20, 1923[1][2], Ալկիսար, Havana Province, Կուբա[1] - սեպտեմբերի 13, 1998[2], Հավանա, Կուբա), կուբացի պատմաբան, աշխարհագրագետ, պետական և հասարակական գործիչ։ Պրոֆեսոր, աշխարհագրական գիտությունների դոկտոր։ ։
Ծնվել է գյուղացու ընտանիքում։ 1940 թվականին հիմնադրել է Կուբայի քարայրագետների ընկերությունը, 1940-1950 թվականներին եղել է նրա նախագահ։ 1950 թվականին ավարտել է Հավանայի համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը։ 1955 թվականին Կենտրոնական համալսարան Լաս-Վիլյասում դարձել է աշխարհագրության դասախոս։ Եղել է ագրարային ռեֆորմի ազգային ինստիտուտի փոխնախագահ (1959-1961), Կուբայի ԳԱ նախագահ (1962-1972), Կուբայա-խորհրդային բարեկամության միության նախագահ (1969-1972)։ Խորհրդային մասնագետների հետ Կուբայի Ազգային ատլասը կազմելու աշխատանքներին մասնակցելու համար արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1973)։
Fundación Antonio Núñez Jiménez de la Naturaleza y el Hombre Արխիվացված 2013-12-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Նունիես Խիմենես» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 404)։ |