Աչաջուր

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աչաջուր (գետ)
Գյուղ
Աչաջուր
Մակարավանքը
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
ՀամայնքԻջևան (համայնք) | Իջևան համայնք
Այլ անվանումներ-
Մակերես29.5 կմ²
ԲԾՄ750 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն4258 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաչաջրեցի
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ58
Պաշտոնական կայքtavush.mtad.am/about-communities/707/ (հայ.)
Աչաջուր (Հայաստան)##
Աչաջուր (Հայաստան)
Աչաջուր (Տավուշի մարզ)##
Աչաջուր (Տավուշի մարզ)

Աչաջուր, գյուղ Հայաստանի Տավուշի մարզի Իջևան համայնքում։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզկենտրոն Իջևան քաղաքից հեռու է մոտ 14 կմ դեպի հյուսիս՝ Աղստևի ձախ կողմում։ Ծովի մակերևույթից բարձր է 750 մ։

Աչաջուրն ունի բարեխառն կլիմա։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30C է, ձմռանը՝ -2 C։

Գյուղը հիշատակվում է դեռևս 16-րդ դարից։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աչաջուրի մեջ է Սուրբ Աստվածածին եկեղեցին (XIX դար), 1 կմ արևմուտքում՝ Սուրբ Կիրակի եկեղեցին (X-XIII դարեր), 3 կմ հարավ-արևելք՝ «Աչաջուր» գյուղատեղին (XII-XIII դարեր), 3 կմ հյուսիս-արևմուտքում՝ Սուրբ Հովհաննես եկեղեցին (XIII դար), իսկ 4 կմ արևմուտքում՝ Մակարավանքի վանական համալիրը (X-XIII դարեր)։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Աչաջուրի մշտական բնակչությունը կազմել է 4258, առկա բնակչությունը՝ 3737 մարդ[2]։ Բնակիչները հայեր են, որոնց նախնիներն գյուղ են տեղափոխվել Արցախից (մասնավորապես՝ Ջրաբերդի մելիքությունից), ինչպես նաև Գանձակի և Շամքորի շրջաններից։

Աչաջուրի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 889 մարդ [3]
1873 1405 մարդ [3]
1897 2039 մարդ [3]
1926 1959 մարդ [3]
1939 3213 մարդ [4]
1959 3106 մարդ [4]
1970 3891 մարդ [4]
1979 3509 մարդ [4]
1989 4114 մարդ [4]
2001 4513 մարդ [4]
2011 4258 մարդ [1]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է այգեգործությամբ, պտղաբուծությամբ, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ, բանջարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ և խոզաբուծությամբ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աչաջուր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 496