Գյուղ | ||
---|---|---|
Ապավեն | ||
Երկիր | ![]() | |
Մարզ | Լոռու | |
Համայնք | Տաշիր (համայնք) | Տաշիր համայնք[1] | |
Այլ անվանումներ | Սարիար | |
Մակերես | 3.091 կմ² | |
ԲԾՄ | 1680 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 85[2] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | ապավենցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Պաշտոնական կայք | lori.mtad.am/about-communities/478/ (հայ.) | |
|
Ապավեն, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Տաշիր համայնքում[1]։
Գտնվում է Տաշիր քաղաքից 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից՝ 55 կմ հյուսիս-արևմուտք։ Ապավեն է վերանվանվել 1991 թ.-ի ապրիլի 3-ին։ 2017 թվականից մտնում է Սարչապետ համայնքի կազմի մեջ։
Կլիման բարեխառն լեռնային է, տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը՝ 600-700 մմ։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ապավենի մշտական բնակչությունը կազմել է 85, առկա բնակչությունը՝ 78 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[3].
Տարի | 1897 | 1926 | 1931 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 92 | 162 | 181 | 221 | 172 | 305 | 326 | 162 | 128 | 85[2] |
Գյուղատնտեսական նշանակության հողերը կազում են 276 հա, որից 32,3 հա օգտագործվում է որպես վարելահող, 50 հա՝ խոտհարք, 167,7 հա՝ արոտավայրերի համար։ Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Ապավենն ունի Սբ. Սարիար անունով փոքր եկեղեցի։