Գյուղ | |||
---|---|---|---|
Ավշեն | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Արագածոտնի մարզ | ||
Համայնք | Ալագյազ (համայնք) | ||
ԲԾՄ | 2160 մետր | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 229[1] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Եզդիներ, Հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Ավշեն, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում, Ծաղկունյաց լեռների հարավային փեշերին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 49 կմ հյուսիս, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2150 մ։
Ավշեն գյուղի նախնիները գաղթել են Կարսից և Արևմտյան Հայաստանի այլ վայրերից։
Ավշենի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 278 | 466 | 460 | 583 | 350 | 421 | 426 | 312[3] | 277 | 229[1] |
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և բանջարաբուծությամբ։
|
|