Գյուղ | ||
---|---|---|
Ավրան | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Աբրակ, Հավըռյանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] | |
Տեղաբնականուն | ավրանցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ավրան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մշո գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից հյուսիս, Արածանիի աջ կողմում։ Գտնվում էր Աշտիշատ վանքի մոտ։
Ավրանը տեղական ճանապարհով կապված էր Մուշի հետ։
Ըստ ավանդության գյուղի նախնիները ասյտեղ են տեղափոխվել հին Վիշապ (Բաղչե) ավանից և իրենց կոչել են ավանցիներ, որն էլ աղավաղելով դարձել է Ավրան։
Ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ։ Գյուղի բնակչությունը դիմել է ինքնապաշտպանության։
Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-1916 թ.-ի ինքնապատաշտպանական մարտերի ժամանակ, մնացածները տարագրվել են տարբեր երկրներ։
1881 թ.-ին ուներ 840 բնակիչ, 1909 թվականին՝ 170 տուն հայ բնակիչ[1], իսկ 1913 թ.-ին ուներ 200 տուն հայ բնակիչ։
Բնակչությունը զբաղվում էր երկրագործությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։
Ավրանն ուներ հին եկեղեցի։
Գարեգին Սրվանձտյանի ջանքերով 1870 թ.-ին գյուղում բացվել է դպրոց, ուր սովորել են 30 աշակերտներ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 649)։ ![]() |